Բեքարյան. Օգոստոսյան իրադարձությունները ջախջախեցին ադրբեջանական իշխանությունների ձևավորած միֆը
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք ՀՀ-ԼՂՀ ներքին ինտեգրացիայի աստիճանի բարձրացմանը: ՀՀ և ԼՂՀ դպրոցականները իրենց ուսման տարիներին պետք է հնարավորություն ունենան փոխադարձ այցերի և կապերի: Դա կարևոր էլեմենտ կլինի ներքին ինտեգրացիայի ուղղությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2014թ.-ի քաղաքական տարին ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ այդ ուղղությամբ պետք է տարվի հստակ քաղաքականություն. «Ղարաբաղյան բանակցային գործընթացում մենք ունենք հետընթաց: Մենք հոգեբանական և տրամաբանական հարթություններում ունենք որոշակի առաջընթաց: Ադրբեջանի հասարակության աչքում օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց իշխանությունների ձևավորած կարծիքը լեգենդ էր և միֆ, թե իրենք կարող են զենքի ուժով լուծել ղարաբաղյան հարցը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց