Կարեն Բեքարյան. Պուտին-Ալիև-Սարգսյան հանդիպումն ուղղված էր պատերազմի չվերսկսմանը
«Ղարաբաղյան բանակցային գործընթացը պասիվ վիճակից մտնում է լռության փուլ: Հուլիս-օգոստոսյան սրացումներից հետո տեղի ունեցավ Պուտին-Ալիև-Սարգսյան հանդիպումը, որը նպատակ ուներ արագ լիցքաթափել իրավիճակը, որպեսզի չվերսկսվեն պատերազմական գործողությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2014թ.-ի քաղաքական տարին ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ օգոստոսյան սրացումներից հետո ամերիկյան կողմի ջանքերով տեղի ունեցավ երկրորդ հանդիպում, որին հաջորդեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը. «Փարիզյան հանդիպումից հետո մենք ունենում ենք ուղղաթիռի միջադեպը: Մենք ունենում ենք օգոստոսյան սրացումներից էլ ավելի սուր իրավիճակ բանակցային գործընթացում»:
Ըստ Կ.Բեքարյանի, 2014թ.-ին տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն` Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կապված ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ. «Ամերիկացի համանախագահող Ուորլիքի հայտարարության մեջ նշված էր, որ դա իր անձնական կարծիքը չէ, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարության դիրքորոշումը»:
Նրա խոսքով, ղարաբաղյան բանակցային գործընթացի մոնոպոլիզացիան համանախագահողներից որևէ մեկի կողմից վտանգավոր է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան