Թուրքագետ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը 2015-ին նոր բարձունքներ է գրավելու (տեսանյութ)
2015 թվականի առաջին ամիսներին միջազգային քաղաքական օրակարգը հագեցած ու զբաղված է լինելու Հայոց ցեղասպանության խնդրով: Սպասելի են նոր ճանաչումներ և դատապարտումներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը 2015-ին նոր բարձունքներ է գրավելու: Թուրքագետի կարծիքով, հաջորդ տարի էլ թուրքական քաղաքականությունն այս հարցում լինելու է ծուղակային. լինելու են տարատեսակ քողերով պատված ծուղակներ, իսկ հիմնական նպատակն է՝ Հայոց ցեղասպանության հարցը պահել բարոյական ասպարեզում, թույլ չտալ, որ մտնի իրավական դաշտ:
Ըստ Ռ. Մելքոնյանի, 2014-ը նշանավորվեց նրանով, որ հայ հասարակության, գիտական, քաղաքական շրջանակներում ուժեղացավ գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է տեղափոխվի իրավական ասպարեզ:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, նշեց, որ թեև Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, բայց դա չի նշանակելու Եվրոպայի հետ հակադրություն:
«Կունենա՞նք հաջողություն այդ անդամակցությունից, ինչը որ ակնկալում ենք: 100 տոկոս վստահ եմ, որ կախված է իշխող վերնախավի կրթական մակարդակից, հայրենասիրությունից, պետության նկատմամբ նվիրվածությունից»,- ասաց քաղաքագետը:
Լ. Շիրինյանի խոսքով, Հայաստանը պետք է դառնա գիտաարդյունաբերական միավոր, գաղափարների արտադրման կենտրոն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ