Air Asia-ի անհետացած ինքնաթիռն ու Malaysia Airlines-ի օդանավերն ապահովագրված են նույն ընկերությունում
Դեկտեմբերի 28-ի գիշերը անհետացած Air Asia ավիաընկերության ինքնաթիռն ապահովագրված է եղել գերմանական Allianz ընկերությունում: Նույն ընկերությունում են ապահովագրված եղել Malaysia Airlines-ի երկու ինքնաթիռները, որոնցից մեկն անհետացած է համարվում մարտից, իսկ մյուսը հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի արևելյան հատվածում, գրում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ մալազիական AirAsia ավիաընկերության Airbus A320-200 ինքնաթիռը իրականացնում էր Սուրաբայա-Սինգապուր չվերթը: Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 7 անդամներ և 155 ուղևորներ: Առավոտյան ժամը 5:20-ի սահմաններում ինքնաթիռը թռել է ինդոնեզական Սուրաբայա քաղաքից և 8:30 պետք է վայրէջք կատարեր Սինգապուրում: Սակայն ժամը 7:24 ինքնաթիռի հետ կապը կորել է: Այդ ժամանակ օդանավը գտնվել է Ճավայան ծովի վրա՝ Կալիմանտան և Բելիտունգ կղզիների միջև:
«Մենք հաստատում ենք, որ Global Corporate & Specialty UK-ն (AGCS) Air Asia-ի՝ օդանավի և պատասխանատվության ապահովագրման գլխավոր ընկերությունն է»,- հայտարարել են ընկերությունից:
Նշվում է, որ Allianz-ը պետք է 50 միլիոն դոլար վճարի կործանված օդանավի 283 ուղևորների հարազատներին, ինչպես նաև Malaysia Airlines փոխադրողին 97,3 միլիոն դոլար՝ ինքնաթիռի համար փոխհատուցում:
Մարտ ամսին Հնդկական օվկիանոսում անհետացած Boeing 777-ի փոխհատուցման գումարը գերազանցել է 100 միլիոն դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան