Պորոշենկոն կրակել է ինքնաձիգից. տեսանյութ՝ ֆեյսբուքում
Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նախագահ Պորոշենկոն կրակում է ինքնաձիգից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Թե երբ և որտեղ է արվել նկարահանումը, չի նշվում: Բիրյուկովը գրել է, որ Պորոշենկոն լավ է կրակում:
Հունվարի 5-ին Ուկրաինայի նախագահն այցելել էր Ժիտոմիրի մարզ: Այցի ընթացքում նա զինուժին էր փոխանցել ավելի քան 150 միավոր ռազմատեխնիկա, ինչպես նաև 2-ական ՄԻԳ-29 և Սու-27 ռազմական ինքնաթիռ: Նա նշել էր, որ 2015-ի սկզբին ուկրաինական բանակի մարտունակությունը լիովին վերականգնվել է:
2015-ին Ուկրաինայի բյուջեում բանակի ծախսերի համար նախատեսվել է 80 միլիարդ գրիվնա՝ մոտ 5 միլիարդ դոլար: Այս գումարը ավելի քան 3 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան