ԵՄ- ն կոչ է անում հակաահաբեկչական մեծ դաշինք ստեղծել
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Բրյուսելում կայացած նախարարների խորհրդի ժամանակ կոչ է արել ՝ հակաահաբեկչական մեծ դաշինք կազմել: Այս մասին հայտնում է բրիտանական «Բի-բի-սին»:
Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը թե մուսուլմանական երկրների հետ, և թե ԵՄ ներսում:
ԵՄ նախարարների գագաթնաժողովը հաջորդեց Փարիզում 17 մարդու կյանք խլած ահաբեկչությանը և Բելգիայում հակաահաբեկչական արշավներին:
Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Սպառնալիքը միայն այն չէր, ինչի ականատեսը եղանք Փարիզում, այն շարունակում է տարածվել աշխարհի այլ մասեր՝ սկսած մուսուլման երկրներից»: Մոգերինին ընդգծել է արաբական աշխարհի հետ համագործակցելու կարևորությունը, ինչպես նաև նշել, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինֆորմացիոն համագործակցությունը:
Նշենք, որ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին ևս մասնակցել է Բրյուսելյան գագաթնաժողովին, որին ներկա են եղել ԵՄ 28 արտգործնախարարները:
Միացյալ Թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը նշել է, որ մուսուլմանական երկրները ահաբեկչության ամենամեծ զոհերն են և դեռ կշարունակեն լինել առաջնագծում: Համոնդն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է սերտորեն համագործակցի իսլամադավան երկրների հետ, որպեսզի պաշտպանի թե նրնաց, թե ԵՄ երկրները: