Լևոն Ջուլֆալակյանի վիճակն այժմ կայուն է
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է, և նա Ծաղկաձորից, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում, շտապ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, Լևոն Ջուլֆալակյանը սուր ինֆարկտ է տարել: Հենց երեկ նա ստենտավորվել է, և բժիշկներն այժմ նրա վիճակը կայուն են համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան