Վաչե Գաբրիելյանը` Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ազատվեց Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող:
Նշենք, որ Արմեն Գևորգյանն այժմ զբաղեցնում է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին