Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանում է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի ժողովին, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ միասին նախագահելու Ցեղասպանության նահատակների սրբադասման հանձնախմբի ժողովը: Այս մասին հաղորդում են Մեծ Տանն Կիլիկո կոթողիկոսությունից:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կայանալու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը: Որոշումներն ընդունվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում, որը կայացել է նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը