Հասարակություն 13:44 26/01/2015

The Guardian. «Հայերը ցանկանում են, որ 1915 թվականի կոտորածը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչվի»

The Guardian պարբերականում բրիտանացի հայտնի փաստաբան, միջազգային իրավագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կողմնակից Ջեֆրի Ռոբերտսոնը «Հայերը ցանկանում են 1915 թվականի կոտորածը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչվի» վերնագրով հոդված է տպագրել:

Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով.

«Նախքան Լեհասատան մտնելը Ադոլֆ Հիտլերը իր գեներալներին կոչ է արեց ոչ մի գթասրտություն չցուցաբերել մարդկանց նկատմամբ` հայտարարելով, որ «ոչ ոք այժմ չի հիշում հայերի ոչնչացման մասին»:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ մեկ ու կես միլիոն սպանված հայերի հիշատակումն ավելի կարևոր է, քան երբևիցե: Երիտթուրքերը, թեև գազախցիկներ չեն կիրառել, սակայն կոտորել են տղամարդկանց, տարեցներին, կանանց և երեխաներին ուղարկել են մահվան երթերի: Նրանք մահացել են սովից, հարձակումներից, զանազան հիվանդություններից:
Կառավարությունը (Օսմանյան Թուրքիայի, panorama.am) բռնի տարհանումը սկսեց 1915 թվականին, այնուհետ օրենք ընդունեց նրանց տները, հողերը և եկեղեցիները բռնագրավելու մասին` պատճառաբանելով, որ դրանք արդեն «լքված» են:

1915 թվականին ավելի քան 1 մլն հայերի ոչնչացումը «մարդկության դեմ հանցագործություն» են ճանաչել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս դաշնակիցները ձևականորեն խոստացան պատժել Թուրքիային նրա համար, ինչը ԱՄՆ-ում պատերազմի ավարտին անվանեցին «մեծ հանցագործություն՝ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձ»:

Սակայն ցեղասպանություն կոչվող հանցագործության համար երիտթուրքերին պատժելու նպատակով ընդունված Սևրի պայմանագիրը երբեք իրականություն չդարձավ:

Ժամանակակից Թուրքիան ժխտողական քաղաքականութուն է որդեգրել` ասելով, որ զանգվածային սպանությունները պատերազմի հետևանք էին: Թուրքիայում այսօր դու կարող ես դատարանում հայտնվել, եթե պնդես, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել, թեև եվրոպական երկրներում ցեղասպանության ժխտումը հանցագործություն է որակվում:

Խնդիրն այն է, որ Թուրքիան «նյարդայնորեն» է վերաբերվում այս թեմային: Մեծ Բրիտանիայի դեպքում պատմությունն ավելի տարօրինակ է. 1915 թվականին ոչ մի ազգ այդքան վճռական չէր մարդկության դեմ կատարված հանցագործությունը պատժելու հարցում: Ունսթիոն Չերչիլը դատապարտեց «տխրահռչակ համընդհանուր կոտորածը և հայերի տարհանումը», իսկ այժմ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախարարներին թույլ է տալիս այդ դեպքերը «ողբերգություն» անվանել, թեև ժխտումը չի քրեականացրել` «ոչ բավարար ապացույցների պատճառով»:

Հաշվի առնելով սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ` բրիտանացի նախարարները նաև խուսափում են մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոներին: Այժմ ԱԳՆ-ն ցավակցում է հայ ժողովրդին 1915 թվականի «ողբերգության» համար` ասելով, որ դա կառավարությունները չպետք է որոշեն, քանի որ այն «բարդ իրավական հարց է»:

Դա, փաստացի, հայոց ցեղասպանությունից խուսափելու քայլ է: Պատմական ճշմարտությունը ընդունելու իրական թեստը կլինի այն, թե ԱԳՆ-ն իր պատվիրակությանը ապրիլի 24-ին ուր կուղարկի` Հայաստան, թե Թուրքիա` հաշվի առնելով այն, որ թուրքերը որոշել են Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին:

Ցեղասպանությանն արդարացում չի կարող լինել: Դա մեկ դար առաջ էր: Դար, որ ապրող հիշողություններ ունի: Միջազգային իրավունքը կարող է օգնության հասնել: 1915 թվականին բռնագանձված ակտիվները դեռ կարող են վերադարձվել, ավերված եկեղեցիներ կարող են վերանորոգվել: Հայերը ցանկանում են վերադարձնել Արևելյան Թուրքիայի իրենց պատմական հողերը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք մի բան են ցանկանում. այն է`Թուրքիան 1915 թվականի «ողբերգությունը» հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն ճանաչի»,-գրում է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}