ԵԽԽՎ բյուրոն հաստատել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը՝ որպես ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն հաստատել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Այս մասին տեղեկանում ենք Ա. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Նա հայտնում է, որ թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան