«Հայոց ցեղասպանություն»-ը Yahoo-ում ամենաշատ փնտրված թեմաների տասնյակում է հայտնվել
Yahoo հայտնի որոնողական համակարգում Հայոց ցեղասպանությունը այս օրերին դարձել է համացանցի օգտատերերի կողմից ամենից շատ փնտրված տաս հարցումներից մեկը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայ Դատի ԱՄՆ հանձախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Համացանցում օգտատերերի կողմից Yahoo որոնողական համակարգում իրականացված հարցումների արդյունքում ամենից շատ փնտրված տաս թեմաներից 9-րդ տեղում Հայոց ցեղասպանության թեման է: Այս կապակցությամբ Արամ Համփարյանը նաև շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով դատական լսման ժամանակ հայկական կողմի շահերը ներկայացնող հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիին և Ջեոֆրի Ռոբերթսոնին` համացանցում խնդրի արծարծման մեջ ունեցած իրենց ավանդի համար: