Մալայզիական Բոինգի անձնակազմին և ուղևորներին զոհված են ճանաչել
2014 թվականի մարտի 8-ին անհետացած մալայզիական ինքնաթիռի բոլոր ուղևորներին և ամբողջ անձնակազմին պաշտոնապես զոհված են ճանաչել: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու» կայքը: Աղբյուրը նշում է, որ Մալայզիայի քաղավիացիայի դեպարտամենտի ղեկավար Ազարուդին Աբդուլ Ռահմանն ինքն է հայտարարել այս մասին:
Բացի այդ, Ռահմանը տեղի ունեցածը որակել է որպես դժբախտ պատահար: Նրա խոսքերով՝ այդպես էլ չի հաջողվել գտնել ինքնաթիռի բեկորները: Ռահմանը, սակայն, տեղեկացրել է, որ մալայզիական իշխանությունների համար ինքնաթիռի բեկորների որոնումները շարունակում են առաջնային նպատակ մնալ:
Նշենք, որ «Բոինգ 777»-ը, որը Կուալա Լումպուրից Պեկին էր ուղևորվում, ռադարներից անհետացել էր նախորդ տարվա մարտի ութին:
Ինքնաթիռում են եղել 227 ուղևոր և 12 անձնակազմի անդամներ: «Լենտան» նշում է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ կարող էր պատահած լինել օդանավին: Հնարավոր պատճառների շարքում նշվում է նաև ահաբեկչական գործողությունը, սակայն «Լենտայի» փոխանցմամբ՝ մալայզիկան իշխանություններն այդ տարբերակը համարում են քիչ հավանական:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց