Հասարակություն 18:29 30/01/2015

«Ով ասել է, թե Հայոց ցեղասպանությունը հայտնի իրողություն չէ, ղալաթ է արել». Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքին

«Անունս Ֆաթիհ Աքին է: Ծնողներս թուրք են, 60-ական թվականերին տեղափոխվել են Գերմանիա, 70-ականներին ծնվեցի ես, 90-ականների վերջին դարձա կինոգործիչ: Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ եղել եմ 2010-ին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ինձ համար հատուկ և նշանակալից ժամանակահատված էր, քանի որ զգայուն պահ էր թուրք ծագումով մարդու համար այստեղ գալ»,-Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար «Սպի» ֆիլմի փակ դիտումից հետո կայացած ասուլիսում ասաց Ֆաթիհ Աքինը, ով տվյալ ֆիլմի ռեժիսորն է և սցենարի հեղինակներից:

«Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորող մի քանի տարիների ընթացքում: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: Ի վերջո նա գտնում է, սակայն աղջիկներից միայն մեկին:  15,5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

«Հինգ տարի շարունակ ապրեցի Հայոց ցեղասպանության թեմայով, քնում և արթնանում էի ամբողջությամբ այդ թեմայի մեջ խորացած: Այդ ամենն իմ մեջով անցկացրեցի»,- պատում է ռեժիսորը՝ հավելելով, որ շատ ակնատեսների պատմություններ է լսել, օգտվել է տարբեր աղբյուրներից ու այդ ամենն իմի բերելով՝ ստացել է այս ֆիլմը: «Հենց սկզբից որոշել էի, որ չի ավարտվելու Առաջին աշխարահամարտի վերջով: Հասկացա, որ պետք է վերապրողներն էլ ներկայացվեն ֆիլմում, այն ընտանիքները, ովքեր փնտրում էին իրենց ընտանիքի անդամներին: Այսօր էլ շարունակում են փենտրել»,- նշեց Ֆաթիհ Աքինը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ եք ուզել դնել ֆիմի հիմքում, ո՞րն է հիմնական մեխը՝ պատմել Հայոց ցեղասպանության, թե մարդկային համառության և նպատակասլացության մասին, նա պատասխանեց. «Մի քանի բանալի կար այս ֆիլմն անելիս: Հիմնական շարժիչ ուժերից մեկը, եթե ոչ ամենակարևորը, որ ծնողներիս սերում են մի երկրից, որտեղ ժամանակին և հիմա խոսքի ազատության սահմանափակումներ կան այս թեմայի շուրջ: Ժամանակին, մինչև բոլորովին վերջերս, Թուրքիայում հնարավոր չէր անգամ Ցեղասպանություն բառն օգտագործել: Հիմա էլ այդքան հեշտ չէ: Մինչդեռ հավատում եմ խոսքի ազատությանը, ինձ թվում է, որ խոսքի ազատությանն այն խփրուն շնորհն է, որ մեզ տրված է: Խոսքի ազատությունը պաշտպանելու առիթը փնտրեցի այս ֆիլմում: Ցանկանում էի վերահաստատել, որ Թուրքիայում կա քաղաքացիական շարժում, որն աճել է տարիների ընթացքում և հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին, հիշում և ընդունում են: Այդ շարժումը քաղաքական բնույթ չունի, քաղաքացիական է: Ես էլ դրա մասն եմ ինձ զգում: Նազարեթի պատմությունը պատմելով, ես խթանեցի, որ Ցեղասպանության մասին էլի խոսեն, քննարկեն, դրանով ես իմ սատարը բերեցի այդ շարժմանը: Հույս ունեմ, որ քաղաքացիական շաժումը կաճի ու կզարգանա: Միայն անցյալն ընդունելով՝ կարող ենք առաջ շարժվել և այլևս չկրկնել այն:

Երկրորդ կողմը: Նկարելու ընթացքում հասկացա, որ ամբողջ աշխարհում կան ահռելի թվով մարդիկ, ովքեր չգիտեն Ցեղասպանության մասին: Միտքս այն էր, որ դիտելուց հետո դուրս գան ու սկսեն տեղեկություններ հավաքել 1915 թվականի մասին»:

Ռեժիսորը նշեց, որ Թուրքիայում այն ցուցադրելուց հետո այժմ հետևում է արձագանքներին. «Լավագույն արձագանքն այն է ու նաև մեր հիմնական նպատակներից մեկը, որ դիտելուց հետո 18-20 տարեկան երիտասարդները նախ նշում են, որ բան չեմ իմացել այս ամենի մասին, սկսում են կարդալ, տեղեկանալ»:

Պատասխանելով հարցին, թե ֆիլմի մասին արձագանքների թվում եղել է նաև՝ «Հայոց ցեղասպանությանն այնքան հանրահայտ իրողություն չէ, ինչքան Հոլոքոստը, որ ֆիլմ նկարահանեն», արդյո՞ք ռեժիսորը տեսակետ ունի այս նախադասության շուրջ, Ֆաթիհ Աքինը պատասխանեց կարճ. «Ով ասել է՝ ղալաթ է արել: Նրանք ֆիլմը չեն քննադատում, այլ իրենց տգիտությունը, սեփական ինֆորմացայի պակասը»:

Գխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը, ֆիլմում համր է: Պատասխանելով հարցին, արդյո՞ք այդկերպ ցանկացել եք ցույց տալ, որ մինչև օրս Հայոց ցեղասպանությունը հերքվում է, թե ինքնաբերաբար է ստացվել, ռեժիսորը պատասխանեց. «Ես այդպես չէի մտածում սկզբում: Այժմ, որ ճամփորդում, ներկայացնում եմ ֆիլմը, արձագանքներից տեսնում եմ, հասկանում եմ, թե աշխարհով մեկ ինչքան փոքր եք դուք, իրականում համր է ձեր ձայնը: Նոր եմ հասկանում»:

Ասուլիսին ներկա էր նաև սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինը. «Հայերենս լավ է, բայց շատ լավ չէ: Վախենամ սխալ բաներ ասեմ: Կխոսեմ անգլերեն: Սքանչելի ֆիլմ է: Ով դիտում է, բոլորն են այդ կարծիքին են: Իրական պատմության է այն մարդկանց մասին, ովքեր անցել են այդ ամենի միջով: Շատ անկեղծ ֆիլմ է»:

Նույն կարծիքին էին նաև ֆիլմի համապրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը:

«Մեզ դիմեց գերմանական կողմից պրոդյուսեր, ով ցանկանում էր նման ֆիլմ նկարահանել Ֆաթիհ Աքինի հետ: Ինձ դուրս էին գալիս նրա ֆիլմերը: Երբ ծանոթացանք սցենարին, որոշեցիքն, որ ուզում ենք մեր մասնակցությունն ունենալ այս ֆիլմում»,- ասաց Ռուբեն Դիշդիշյանը: Արամ Մովսեսյանն էլ նշեց, որ ֆիլմը բարձր գեղարվեստական արժեք ունի: «Չենք զղջում, որ մասնակցություն ենք ունեցել»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանը պատմեց, որ Ֆաթիհ Աքինը Ֆրանսիայում հայկական ծագումով դերասանուհի էր փնտրում: «Մենք հանդիպեցինք: Հուզիչ հանդիպում էր: Այդ ժամանակ հասկացա, որ նա ուզում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել»,- ասաց նա:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}