Թուրքագետ. Երևանը նեղն է գցել Անկարային
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայկական կողմից արված ամենանշանակալից քայլն էր ընդառաջ 100-րդ տարելիցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ Հռչակագիրը կազմված է շատ խելամիտ, ծանրակշիռ նախաձեռնություն է, որտեղ նշված է Հայաստանի Անկախության հռչակագիրը, Հայաստանի Սահմանադրությունը, ՄԱԿ-ի կոնվեցիաները: Թուրքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հռչակագրում նշված է Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվեցիան հետադարձ ուժ ունի, քանի որ թուրքերն ամեն անգամ ասում են, որ այդ կոնվենցիան ընդունվել է 1948 թվականին, չի կարող վերաբերել 1915 թվականին:
«Հետաքրքրական է, որ Հռչակագրում դատապարտվում է նաև թուրքական ժխտողականությանը, կոչ է արվում հետագա սերունդներին հետամուտ լինել Հայ դատին, ջանքեր գործադրեն հետևանքների վերացման հարցում»,- ասաց Հ. Չաքրյանը:
Թուրքագետի կարծիքով, Հռչակագիրը թուրքական կողմին ավելի ագրեսիվ կսարքի:
«Որքան ծավալվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, թուրքական ժխտողականությունը դառնում է ավելի ագրեսիվ, նախահարձակ են լինում: Բայց այդ ամենն արդյունք չի տա, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ անցկացվեն»,- ասաց նա:
Ըստ Հ. Չաքրյանի, թեև Հայաստանի համեմատ Թուրքիան շատ մեծ է, բայց Երևանին հաջողվել է Անկարային նեղը գցել Հայոց ցեղասպանության հարցում. «Թուրքական կողմը հակաքայլեր չունի, դիմում է անհավանական, անհավասարակշիռ քայլերի, Էրդողանը ցանցառ ելույթներ է ունենում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները