«Մինչև փետրվարի 25-ը կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ». Ե. Զախարյանը հանդիպել է նաիրիտցիներին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների հետ: Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու պարտքի մարման վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը: Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները «Նաիրիտ» գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի: Այդ կերպ հնարավոր կլինի աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել:
Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է «Նարիրտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը:
Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարները ուղղվելու են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը, որն ի դեպ ,վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ:
«Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս: Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում:
«Նաիրիտի» աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է այն ապրանքների ցանկը, որոնք մինչև ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել: Բայց այդ գործընթացը ևս ժամանակ է պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն»,- ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, մինչև փետրվարի 25-ը կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են