ԱՄԷ-ն սառեցրել է իր մասնակցությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարին
Արաբական միացյալ էմիրությունները սառեցրել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ռազմական թռիչքները: Այդ որոշումն ընդունվել է իսլամիստների կողմից հորդանանցի գերեվարված օդաչուին կենդանի այրելուց հետո: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ԱՄԷ-ի իշխանությունները Պենտագոնից պահանջել են Իրաքի հյուսիսային մասում V-22 Osprey կոնվերտոպլաններ տեղակայել` ընկնող ինքնաթիռների օդաչուներին փրկելու համար: Քանի դեռ այս պահանջը չի բավարարվել, ԱՄԷ-ի օդաչուները չեն մասնակցի ԻԼԻՊ-ի դեմ հարվածներին:
Բացի այդ, Աբու Դաբին իր մտահոգությունն է հայտնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանի և Իրաքի շիա մարտիկների դերի կապակցությամբ, ինչն անհանգստացնում է նաև Էռ-Ռիադին:
Նշենք, որ ԱՄԷ-ն, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան միացել էին 2014 թվականի սեպտեմբերին: