Հայ դիվանագետները Մյունխենում նեղն են գցել Ալիևին
Փետրվարի 5-7-ը Մյունխենում տեղի ունեցավ ամենամյա անվտանգության համաժողովը: Համաժողովին մասցակցեց ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ նախարար Նալբանդյանի գլխավորությամբ: Ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել համաժողովի «Ուկրաինայից անդի. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» հատվածում: Ադրբեջանի նախագահն, ըստ էության, կրկնեց վերջին երկու տասնամյակում արդեն ձանձրալի դարձածհայտարարությունները, և նրա համար ամեն ինչ չէ, որ հարթ անցավ:
Նրա ելույթից հետո նախ հարցով նրան դիմեց հայկական պատվիրակության անդամներից Անդրանիկ Հովհաննիսյանը: Հարցը վերաբերում էր երկու երկրներին Մինսկի խմբի եռանախագահների կոմից բազմաթիվ անգամներ հնչեցրած կոչերին` ընդունել Մադրիդյան փաստաթղթի Հիմնարար երեք սկզբունքները՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին:
Ա. Հովհաննիսյանը շեշտեց, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ ընդունում է այս սկզբունքները, իսկ Ադրբեջանը երբեք հստակ չի արտահայտվում դրա մասին:
«Այստեղ դուք կարո՞ղ էք միանշանակորեն ասել, որ ընդունում եք այդ սկզբունքները որպես հիմք հակամարտության կարգավորման համար»,-ուղղակի հարցրեց նա:
Հարցի ուղիղ ձևակերպումը Իլհամ Ալիևն ակնհայտորեն շփոթեցրեց, և նա խոսեց հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին, ապա անցավ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խեղաթյուրված ներկայացմանը՝ ընդհանրապես չհիշատակելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, և վերջիվերջո այդպես էլ չնշեց՝ ընդունում է այդ սկզբունքներն անվերապահորեն, թե՞ ոչ: Իլհամ Ալիևը նշեց, որ նախկին Խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միևնույն բանաձևն ունենան՝ հավելելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն օգտվելով հարցի հնավարությունից, նախ հիշատակեց Մինսկի խմբի հասցեական կոչը, ապա նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ բանակցությունները արգելակելու նպատակով. «Պարո՛ն Ալիև, Մինսկի խմբի եռանախագահները, որոնց մասին դուք խոսեցիք, մի քանի օր առաջ հայտարարություն են արել, որով «կոչ են անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձեր հանձնառությունները»:
Պատահական չէ, որ նրանց կոչն ուղղված է ձեզ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակում անտեսել այս կոչերը և խախտում է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահամանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Սկսած հունվարից ավելի քան 3.000 անգամ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարը, որի արդյունքում բազմաթիվ կորուստներ են եղել բոլոր կողմերից: Ընդամենը մի քանի օր առաջ 65 և 85 տարեկան հայերի են սպանել ձեր դիպուկահարները: Չե՞ք կարծում, որ ձեր գործողություններով դուք ավելի էք սրում իրավիճակը և այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագագայում:
Ես կցանկանայի վերհիշել գիտաժողովի այս մասի վարող Սլովենիայի Նախագահ Պահորի հարցն ուղղված ձեզ և մյուս մասնակիցներին, որով նա հարցնում էր, թե ո՞րը պետք է լինի առաջին քայլը, որպեսզի հակամարտությունների
կարգավորման հարցում առաջընթաց լինի: Դուք այս ու այն կողմ ընկանք, բայց չխոսեցիք ամենակարևորի մասին: Հակամարտության կարգավորումն սկսվում է, երբ դադարում են կրակոցները: Այսպիսով, իմ կոչը ձեզ հետևյալն է՝ դադարեցրե՛ք
կրակոցները»:
Ալիևը էլ ավելի բորբոքվեց հայ դիվանագետի ելույթից, կրկնեց իր մեղադրանքներ միջազգային հանրության, հայկական սփյուռքի, Հայաստանի հասցեներին, այդպես էլ չպատասխանելով հարցին և կոչին։
Նախորդիվ`
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ
Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը
Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը
Քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները
Տիգրան Բալայան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում է հավատարիմ մնալ համանախագահների առաջարկած սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին