Դ. Պեսկով. Պուտինի հետ ոչ ոք չի կարող վերջնագրերի լեզվով խոսել
«Մենք արդեն խոսել ենք բանակցությունների տոնայնության մասին: Ոչ ոք երբեք չի կարողացել և ամենամեծ ցանկության դեպքում չի կարող շփվել նախագահի հետ վերջնագրերի լեզվով»,- նշել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` անրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Վլադիմիր Պուտինին առաջադրված վերջնաժամկետի մասին տարածված տեղեկատվությանը: Այս մասին գրում է РБК-ն:
Հիշեցնենք, որ նախապես «The Wall Sreet Journal»-ի տարածած հաղորդագրության համաձայն, Անգելա Մերկելը սպառնացել էր նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև ընդլայնել ռուսաստանի քաղաքացիների ցուցակը, որոնց արտասահմանյան հաշիվները կսառեցվեն, եթե երեքշաբթի Մինսկում կայանալիք «Նորմանդական քառյակի» խորհրդաժողովում Ռուսաստանը չընդունի Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած ուկրաինական հակամարտության կարգավորման «խաղաղ պլանը»:
Միևնույն ժամանակ Մերկելը նշել է, որ եթե Պուտինը մերժի այս առաջարկը, Գերմանիան կաջակցի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու ծրագրին`չնայած, որ անձնապես կողմ չէ նման հեռանկարին:
Նկատենք, որ դեռևս հունվարի 15-ին նախատեսված էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Աստանայում` նորմանդական ձևաչափով, սակայն Մերկելը հրաժարվեց ներկա գտնվել այդ խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ վերջինիս նախապատրաստական փուլում ոչ մի նոր սկզբունք չի մշակվել բանակցություններն արդյունավետ դարձնելու համար: Իսկ մինչ այդ`հունվարի 11-ին, Ուկրաինայում ռազմական գործողությունների լայնամասշտաբ սրացումը հանգեցրեց հումանիտար աղետի, որի հետևանքով փետրվաի 6-ին Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները շտապ մեկնեցին Մոսկվա:
Պուտինի և եվրոպական լիդերների միջև տեղի ունեցած 5 ժամանոց փակ քննարկման արդյունքները չհրապարակվեցին, սակայն կողմերը բանակցությունները համարցեին «կառուցողական»: Ընդ որում, Մերկելը հայտարարել էր, որ դա կարող է լինել բանակցությունների վերջին փորձը: Արդյունքում որոշվել է նորմանդական ձևաչափով հանդիպել Մինսկում փետրվարի 11-ին:
Մինսկում քննարկվելիք «խաղաղության պլան»-ի մասին տեղեկատվությունը մասնակիորեն բացահայտել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` «France 2»-ին տված հարցազրույցում`նշելով, որ փաստաթուղթը նախատեսում է 50-70 կմ խորությամբ ապառազմականացված գոտի և լայն ինքնավարություն Դոնբասի մարզի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ