Վարչապետի հանձնարարականով կստուգվի Գագիկ Ծառուկյանի չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որպեսզի ստուգեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: «Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել է հանրապետության ղեկավարը:
Հարակից հրապարկում`
Գագիկ Ծառուկյանն ազատվել է ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից
Նախագահը Ծառուկյանին ազատեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը