Իրանում ցուցադրվել է իրանական առաջին մարդատար տիեզերանավը (լուսանկարներ)
«Առաջիկա տարում Իրանը տիեզերք կուղարկի իր առաջին մարդատար տիեզերանավը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այցելել է Իրանի տիեզերագնացության ոլորտի ձեռքբերումներին նվիրված ցուցահանդես, որտեղ ծանոթացել է իրանական առաջին մարդատար տիեզերանավին: Այն նախատեսվում է տիեզերք ուղարկել առաջիկա տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի և տիեզերագնացության ազգային օրվա շրջանակներում Իրանը վերջերս տիեզերք ուղարկեց տեղական արտադրության 4-րդ տիեզերանավը:
Իսկ օրերս Իրանի զինված ուժերը համալրվեցին նոր սերնդի «Սաեղե 2» կործանիչներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները