Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. Պարզաբանում
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել՝ նշելով, որ վրիպել է երեկ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
«Հարգելի լրագրողներ, երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամությունը: Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար», -գրել է նա:
Նախորդող հրապարակում՝
Գրիգորի Մարգարյանն ու Հարություն Ղարագյոզյանը դադարեցնում են ԲՀԿ-ին անդամակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը