Իրավունք 14:45 25/02/2015

Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք տեղեկատվության կարիք ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ, Լուսինե Ավետիսյանների, Եգոր Ադամյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Տուժողի իրավահաջորդները որոշակի առումով ցանկանում են մեր իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խիստ տեղեկատվության կարիք ունեն: Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում: Նրանք ակնկալում են, որ գործի շրջանակներում ընթացող փորձաքննություններն արագ կատարվեն: Նրանց պահանջն է՝ արագ քննություն ընթանա, բացահայտել հանցագործությունը»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք որևէ հիմք չունեն հայտարարելու, որ գործի քննությունը կանխամտածված են դանդաղ տանում:

Ե. Սարգսյանի խոսքով, իրենք տեղեկատվություն ստանալու համար դիմում են հայկական կողմին ու առանց որևէ խոչընդոտի օրենքով սահմանված կարգով, օրենքով նախատեսված տեղեկատվությունն իրենք ստանում են:

«Իրավահաջորդների, հարազատների հետ երկար քննարկել ենք և եկել եզրահանգման, որ պետք չի այս պահին դիմել ռուսական կողմին՝ իրավահաջորդ ներգրավելու համար: Եթե դիմենք, կներգրավվեն: Բայց, կոպիտ ասած, որոշակի առումով կդիտվի որ ռուսական կողմի գործողություններն օրինականացում ենք, իսկ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեն հայկական կողմին»,- ասաց Ե. Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմից իրենք մեծ ծավալի տեղեկատվություն չեն էլ կարող ստանալ:

Ավետիսյանների դուստր Լուսինե Ավետիսյանն ասաց, որ իրենց համար այսօր ամենակարևորը շատ տեղեկատվություն ստանալն է. «Արագացրեք քննությունը, շատ տեղեկատվություն փոխանցեք մեզ գործի ընթացքի մասին: Եթե չեք ուզում հրապարակային ասեք, կանչեք ինձ, ոչ մեկին չեմ ասի: Անհանգիստ վիճակում եմ: Ես դժգոհ չեմ քննության ընթացքից, ուղղակի պահանջում եմ, որ ավելի արագ բացահայտվի այս ամենը»:

Ինչ վերաբերում է փաստաբան Երեմ Սարգսյանից իրավահաջորդների դժգոհություններին, որի մասին Ավետիսյանների հարազատներից ոմանք բարձրաձայնել էին օրեր առաջ Շիրակի դատախազությունում, Լ. Ավետիսյանը, ասուլիսին ներկա մյուս իրավահաջորդներն ասացին, որ կոնկրետ իրենք որևէ դժգոհություն չունեն:

Եգոր Ադամյանն էլ ասաց, որ իրենք ցանկանում են շարունակել աշխատել Երեմ Սարգսյանի հետ. «Անվստահության որևէ խնդիր չունենք: Պատրաստ ենք աշխատել Երեմ Սարգսյանի հետ: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել այլ փաստաբանների հետ, ովքեր ցանկանան ներգրավվել այս գործում»:

Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ այսօր կան որոշակի շրջանակներ, ովքեր որոշակի առումով շեղում են բուն գործի քննության հանգամանքներից՝ ներքաշելով իրավահաջորդներին. «Մեր բուն նպատակն է, որ ամեն կերպ աջակցենք քննությանը, սակայն պարբերաբար այլ անձանց կողմից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, փորձ է արվում այս պրոցեսին խանգարել, թե ինչ նպատակով, չեմ կարող ասել: Ի սկզբանե եղել են կողմեր, ովքեր հարազատներին համոզել են հրաժարվել իմ ծառայություններից և իրենց ընտրել»:

Նա նաև հայտարարեց, որ ինքն ի սկզբանե իրավահաջորդների հետ քննարկել է այլ փաստաբանների ներգրավելու հարցը. «Ես դրական եմ վերաբերել: Վերջին հանդիպման ժամանակ քննարկեցինք փաստաբանական խումբ ձևավորելու հարցը: Մենք հայտարարությամբ հանդես կգանք՝ ցանկացած փաստաբան, ով ցանկանա անվճար հիմունքներով ներկայացնել տուժողների շահերը, կարող է կապվել իրավահաջորդների հետ, նրանց հետ հանդիպումից հետո ներգրավվել գործի քննությանը: Մենք կողմ ենք ցանկացած անձի ներգրավմանը, ով ինչ-որ կերպով կարող է նպաստել գործին»:

Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:

Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:

Նախորդող հրապարակումներ՝
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Երեմ Սարգսյանը կծանոթանա դաժան սպանության վայրին, կտեսնի դեպի ռուսական զորամաս երթուղին
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան

«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան

«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան

«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
 «Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:01
Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության, արդյոք դա բանակցություն է. Բագրատ Սրբազան
«Լիարժեք բանակցություններ չկան, և պարզ չէ, թե ինչպիսին կարող է լինել խաղաղությունը՝ սպառնալիքների և պահանջների ֆոնին։ Ակնհայտ են միայն...
Աղբյուր` Panorama.am
17:56
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սաֆոնովի տեղափոխությունը ՊՍԺ կարող է ձախողվել
Դարպասապահին արգելել են հեռանալ Ռուսաստանից
Աղբյուր` Panorama.am
17:36
Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործվելու դեմ
Նրանք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Աղբյուր` Panorama.am
17:31
Պանկին. ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի գործարկումը վերականգնելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի գործարկումը վերսկսելու ուղղությամբ, այդ երկրները գտնվում են Արևմուտքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով
«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն. Բագրատ Սրբազան
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ, երկրներին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն՝ հիմնված արդեն առկա համաձայնագրերի...
Աղբյուր` Panorama.am
17:09
Վահե Հովհաննիսյան. Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Վովհաննիսյանը գրում է. «Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ,...
Աղբյուր` Panorama.am
16:42
Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար. երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների
Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հռչակված 3 մլն վարչապետերը պետք է հասկանան, որ վաղը իրենց հետևից էլ կարող է գալ այս խմբակը. Մետաքսե Հակոբյան
Հայրենազրկված արցախցիները մտահոգված են, որ Հայաստանը գնում է այն ճանապարհով, ինչ Արցախը՝ բռնազավթվելուց առաջ։ Արցախի Հանրապետության Ազգային...
Աղբյուր` Panorama.am
16:07
Մեսսի. «Ռեալն» աշխարհի լավագույն թիմն է
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով իր կարիերայի մեծ մասը խաղացել է կատալոնական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել. Զախարովա
«Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածելուց՝  Հայաստանում ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են Իտալիայի առաջնությունից չորս ակումբ
Իտալական 4 ակումբի հետաքրքրված են«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:14
Քաղաքագետ. Եթե ներքին հարց է, ինչո՞ւ էր հայտնի մեկն ասում, եթե Սահմանդրություն չփոխենք, ցլերը մեզ կգզեն
«Եթե նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, դա լինելու է դատարկ փաստաթուղթ, որտեղ հիմնական խնդիրները բաց են...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՌԴ գործակալ լինելը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել. Վահագն Ալեքսանյան
«Տիկին Սարգսյան, տեղյակ եք՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության...
Աղբյուր` Panorama.am
14:52
Հանրակրթական նոր չափորոշչով մենք չէինք կարող գրել դասագիրք. Պատմաբանը՝ ԿԳՄՍ նախարարին
Օրեր առաջ Ազգայն ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը քննադատող, իր խոսքով ասած,...
Աղբյուր` Panorama.am
14:39
Այսուհետ ընտրողներին էլեկտրոնային եղանակով կծանուցեն ընտրությունների մասին
«Առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
14:19
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60% այրվածք, պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նախօրեին Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածների վիճակը գնահատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Պայթյուններն ու աղետներն այս իշխանության անարդյունավետ ու ոչ պատշաճ կառավարման հետևանք են. Քաղաքագետ
Այս իշխանության օրոք աղետները հաջորդում են միմյանց՝  շատ դեպքերում նաև անդառնալի հետևանքներովց։ Ազատ գյուղում զինվորների կացարանի հրդեհը,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ոնց եք շրջանցում բացասական եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին
«Ոնց եք շրջանցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բացասական այս եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ինչու դեռևս չի կայացել Պուտինի այցը Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռ չի կայացել, քանի որ հնարավոր չի եղել համատեղել երկու երկրների ղեկավարների ժամանակացույցերը։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:11
3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց. ՊՆ փոխնախարար
«Տավուշի մարզի սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
13:06
Այսօր երեկոյան ժամերից կսկսեն տեղումներ, որոնք կշարունակվեն մի քանի օր
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է,  Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
12:51
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ: Նախաձեռնությունից հայտնում են՝ գիտության շաբաթը...
Աղբյուր` Panorama.am
12:48
Համաձայնագրով ամրագրվում է զենք, զինամթերք արտադրելու նպատակով Հունաստանի հետ համագործակցությունը. Արման Սարգսյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության  հարցրեով մշտական հանձնաժողվը դրական եզրակացություն տվեց  «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում
Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում։ Հայսշտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ամենաբարձրը...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»
«Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները
Աղբյուր` Panorama.am
12:28
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
«Հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Խաղաղության համաձայնագիրը» ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան
11:47 03/06/2024

Հավատում եմ՝ կան պաշտոնյաներ, որոնք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}