Մարտի 1-4-ին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան