ՌԴ ԱԳՆ Լեհաստանից պահանջում է կանխել վանդալիզմը
ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանից պահանջում է միջոցներ ձեռնարկել պատերազմի հուշարձանների նկատմամբ վանդալիզմը կանխելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական կայքին:
«Լեհական կողմից պաշտոնական պարզաբանումների ենք սպասում կապված միջադեպերի հետ և պահանջում ենք պահպանել բոլոր երկկողմ պայմանավորվածությունները, ինչպես նաև միջոցների ձեռնարկում, որոնք ուղղված են ապագայում վանդալիզմի դեպքերի կանխմանը, մեղավորներին պատժելուն: Կոչ ենք անում լեհական իշխանություններին հրապարակավ դատապարտել «հուշարձանների դեմ մղվող պատերազմը»՝ հստակ հայտարարելով, որ Լեհաստանը ֆաշիզմից փրկած զինվորների հուշահամալիրներն անձեռնմխելի են»,-ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով, վանդալիզմի դեպքերը հետևանք են լեհ որոշ քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների կողմից վարվող հակառուսական քարոզարշավի և պատմական իրադարձությունների միտումնավոր խեղաթյուրման: Նախօրեին Վարշավայում մերժել էին ռուս-լեհական եղբայրությանը նվիրված հուշարձանը վերադարձնել իր տեղը: