Ճապոնիայում 380 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության
Ճապոնիայի խոշորագույն Նագանո պրեֆեկտուրայի տների մոտ կեսը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով հոսանքի մատարարումն իրականացվող «Chubu Electric Power Company» ընկերության հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում տեղակայված պրեֆեկտուրայում էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ անջատման հետևանքով հոսանքազրկվել է նվազագույնը 380 հազար ընտանիք:
Անջատումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 5:35-ին (Երևանի ժամանակով` 00:35):
Նշվում է, որ ընկերությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները:
Էլեկտրականության մատարարարման խափանման հետևանքով դադարեցվել է արագընթաց էլեկտրագնացքների երթևեկությունը:
Ճապոնիայում բացակայում են կենտրոնացված ջեռուցման համակարգերը և այդ պատճառով հոսանքազրկումը նաև հանգեցնում է կացարաների տաքացման անհնարինության:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան