Պայմանագրային զինծառայողը չի հայտնաբերվել. ԱԱԾ
Պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը չի հայտնաբերվել: Հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահների կողմից հայտնաբերված անձը Չեխիայի քաղաքացի է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական կենտրոնից՝ հերքելով էլեկտրոնային մի քանի աղբյուրներով տարածված տեղեկությունները, թե զինծառայող Արթուր Աֆյանը հայտնաբերվել է:
Ըստ աղբյուրի, հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի կողմից փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ձերբակալել են Չեխիայի քաղաքացու, որին փոխանցել են ՀՀ ԱԱԾ-ին:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (սպանություն) հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ։