Բրյուսելում ու Հաագայում հարգել են Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակը
Նիդեռլանդների հայկական համայնքը բողոքի ցույց է անցկացրել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ` Սումգայիթի (1988), Կիրովաբադի (1988), Բաքվի (1990) հայերի ջարդերի, «Օղակ» գործողության (1991) զոհերի հիշատակին, ինչպես նաև Արցախի ու ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիայի դեմ: Ակցիայի մասնակիցները նամակ-վերջնագիր են փոխանցել Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատուն: Այս մասին հաղորդում է «Օրեր» կայքը:
Նշենք, որ համանման բողոքի ակցիա է կայացել նաև Բրյուսելում փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, որ 1988թ-ի փետրվարի 26-29-ը տեղի իշխանությունների փաստացի օժանդակության և ԽՍՀՄ-ի կառավարության անգործության պայմաններում Ադրբեջանական ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում իրականացվել են տեղի խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվել են հայերի հանդեպ դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնություններով և կողոպուտով: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված ցույցերի ժամանակ քաղաքի ղեկավարները հայերի հանդեպ բռնությունների կիրառման բացահայտ կոչեր էին անում:
Փետրվարի 27-ին ցույցերը վերաճեցին բռնի գործողությունների, որոնցում մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Կացիններով, դանակներով, հատուկ սրած երկաթե ձողերով, քարերով և բենզինով լի տարրաներով զինված մարդիկ, իրենց ձեռքի տակ ունենալով քաղաքի հայ բնակիչների բնակության վայրերի հասցեները, ներխուժում էին հայերի տները կողոպտում դրանք և դաժանաբար սպանում տան տերերին: Զոհերին որպես կանոն քարշ տալով փողոց էին հանում այնտեղ նրանց հանրորեն ստորացնելու համար: Տանջալից դաժանություններից և բռնություններից հետո մարդկանց վրա բենզին էին լցնում և ողջ-ողջ այրում:
Փետրվարի 29-ին Սումգայիթ են մուտք գործում զինված ուժերը, սակայն` իրավիճակին չխառնվելու հրամանով: Միայն երեկոյան, երբ գազազած ամբոխը հարձակումներ սկսեց հենց զինվորների վրա, մարտական ստորաբաժանումներն անցան կտրուկ գործողությունների:
Սումգայիթի ջարդերի զոհերի հստակ թիվը առ այսօր հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է 32 մարդ, սակայն բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ երեք օրվա ընթացքում քաղաքում հարյուրավոր հայեր են սպանվել: Նաև վկայություններ կան առ այն, որ ջարդերը համակարգվում էին Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Սումգայիթյան դահիճները հետագայում Ադրբեջանում ազգային հերոսներ հռչակվեցին:
Նյութեր թեմայի շուրջ`
Բողոքի ցույց Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ Սումգայիթյան ողբերգության 24-րդ տարելիցի
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայկական ջարդերը
Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերի շուրջ անհրաժեշտ է փաթեթ կազմել
Լիոնում ցուցադրվել է «Սումգայիթ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմը
«Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում». բողոքի ցույց Փարիզում` ադրբեջանական դեսպանության դիմաց (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց