ՌԴ նախագահը կայցելի Իրան. Մարզիե Աֆհամ
Պաշտոնական թեհրանը ակնկալում է, որ մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանկի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` իրանական Prees TV հեռուստաընկերությանը հողումով:
Նշենք, որ ՌԴ նախագահի` Իսլամական հանրապետություն այցի վերաբերյալ Թեհրանը նաև ավելի վաղ էր հայտարարել: 2015թ.-ին հունվարին ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սանաին հայտարարել էր, որ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն դեռևս «պաշտոնական ժամկետներ չեն նշվում»:
Նկատենք, որ Ռուսաստանը Իրանի համար կարևոր գործընկեր է թե տնտեսական, թե ռազմական ոլորտներում, ինչպես նաև միջուկային ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան