Չինաստանում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի
Չինաստանի հարավ-արևմուտքում գյուղատնտեսական առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Սինհուա» լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհվածների և 10 տուժածների մասին:
Նախօրեին Յուննան նահանգի վարչական կետրոն Կունմին քաղաքում հրդեհվել է գյուղատնտեսական առևտրի կենտրոններից մեկը: Նշվում է, որ հրշեջներին միայն 5 ժամ հետո է հաջողվել մարել կրակը:
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Ականատեսների վկայությամբ, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ոգելից խմիչքների տեղափոխման հետևանքով տեղի ունեցած պայթյունը: