Իտալիայի վարչապետն այցելել է Նեմցովի սպանության վայր
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այցելել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայր: Լուսանկարը վարչապետը տեղադրել է թվիթերյան իր էջում:
Ռուսական լրատվամիջոցներն ավելացնում են, որ իտալացի գործիչը ծաղիկներ է դրել այն տեղում, որտեղ սպանվել է Նեմցովը:
Նախատեսվում է, որ Իտալիայի վարչապետը հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Իտալիայի կառավարության ղեկավարին խնդրել է Պուտինի հետ քննարկել Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցը: