ՆԱՏՕ-ի նավերը զորավարժությունների մասնակցելու նպատակով Սև ծով են մտել
ՆԱՏՕ-ի երկրորդ ականատրալային խմբի նավերը զորավարժությունների մասնակցելու նպատակով Սև ծով են մտել: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը`հղում անելով դաշինքի ռազմածովային հրամանատարության տարածած հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` «SNMCMG2»-ի խմբի նավերը կիրականացնեն Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին խմբի ֆլագմանը ամերիկյան ռազմածովային ուժերի «Vicksburg» հածանավն է: Խմբում ներառված են նաև կանադական «HMCS Fredericton», թուրքական «TCG Turgutreis», ռումինական «ROS Regina Maria» և իտալական ITS Aliseo» ֆրեգատները, ինչպես նաև գերմանական «ВМС FGS Spessart» տանկերը:
«Զորավարժություները և վարժությունները, որոնք մենք կանցկացնենք Սև ծովում մեր դաշնակիցների հետ, պատրաստում են մեզ ցանկացած առաքելության, որը կոլեկտիվ պաշտպանության պարտականությունների շրջանակներում կարող է պահանջել ՆԱՏՕ-ն: Մենք այստեղ ենք գտնվում թուրքական, բուլղարական և ռումինական կառավարությունների հրավերով, և սպասում ենք նրանց ՌԾՈՒ-ի հետ համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի փոխծովակալ Բրեդ Ուիլյամսոնը:
Շեշտվում է, որ Սև ծովում խմբի նավերի տեղակայությունը լիովին համապատասխանում է միջազգային պայմանավորվածություններին:
«Խումբը Միջերկրական ծով կվերադառնա ավելի ուշ՝ այս ամսին, որպեսզի վերսկսի պարեկությունը, որը նպաստում է տարածաշրջանում ծովի վրա իրադրության տեղեկացվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: