Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է
Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան