ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում փոփոխություն է եղել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների կազմում փոփոխություն է եղել. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանին այսուհետև կփոխարինի Տիգրան Ուրիխանյանը:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Նշենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն են՝ նախագահ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը և փոխարինող անդամներ՝ Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց