Deutsche Welle. «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի՞ մեղքն է»

Գերմանական Deutsche Welle պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և փորձել է վերլուծել այդ իրադարձությունների մեջ գերմանական պետության մեղքի բաժինը։

«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի՞ մեղքն է» վերնագրով հոդվածը հեղինակ Ռիչարդ Ֆուքսը սկսում է հետևյալ խորագրով․ «Ականատե՞ս, թե՞ հանցակից։ Բեռլինում տեղի ունեցած համագումարի ընթացքում պատմաբանները քննարկում էին 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի դերակատարության հարցը։ Նոր արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղքն ավելի շատ է, քան մինչ այդ թվում էր»։

1916թ. սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Ռայխստագում դիվանագետ Գոթլիբ ֆոն Յագովը խորհրդարանին ներկայացրեց հաշվետվություն՝ Թուրքիայում, այն ժամանակ Օսմանայան կայսրությունում, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին:

Խոսքը Անատոլիայի արևելքում իրականացված զանգվածային տեղահանությունների և սպանությունների մասին է: Այդ ժամանակ Գերամանական կայսրությունը գաղութային տերություն էր և հանդիսանում էր Օսմանյան կառավարության դաշնակիցը, որը Առաջին աշխարհամարտին սկզբին նախաձեռնել էր քրիստոնյա հայերի զանգվածային հետապնդումները:

«Մենք արեցինք հնարավոր ամեն բան»,- ասել էր Յագովը՝ պաշտպանելով Գերմանիայի անգործությունը:

Զանգվածային ոճրագործության նկատմամբ այս լուռ համաձայնությունն էլ եղել է Բեռլինում Պատմաբանների միջազգային համագումարի թեման:

Պատմաբանները Գերմանական կայսրության հանցակցությունը հայերի տեղահանումների գործում համարում են ապացուցված փաստ: Այնուամենայնիվ, դեռ հստակ չէ, թե ինչ դերակատարություն են ունեցել գերմանացիները: Արդյո՞ք նրանք ականատեսներ էին, թե՞ իրական հանցակիցներ:

Տարբեր գնահատականներով՝ Թուրքիայում զոհվել է 300 հազարից մինչև 1.5 մլն մարդ, շարունակում է հոդվածագիրը: Մինչդեռ այսօրվա Թուրքիան, որը փոխարինեց Օսմանյան կայսրությանը, այդ օրերի մարդկային տառապանքները պաշտոնապես գնահատում է որպես «պատերազմից ելնելով և անվտանգության նկատառումներով իրականացված տեղափոխություն»:

Զոհերի թիվը մինչ այժմ Թուրքիայում վեճերի տեղիք է տալիս, ինչը բարդացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությունը:

Գերմանիան գիտեր, բայց փակեց աչքերը

Բեռլինում 160 պատմաբաններ այն կարծիքին էին, որ Գերմանիան հանցակից է եղել հայերի տառապանքներին: Երևանի պետական համալսարանի պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ գերմանացիներին որպես հանցակիցներ դիտելու պատճառը նրանց լռությունն ու սառը անտարբերությունն է: Գերմանիայի կառավարությունը պարզապես մի կողմ էր քաշվել և հետևում էր՝ ինչպես է երիտթուրքերի կառավարությունը հայերին Թուրքիայից քշում դեպի Մեսոպոտամիայի անապատներ (տարածք, որն այսօր սահմանակից է Իրաքին, Քուվեյթին և Սիրիային): Եվ գերմանացիները հայտարարում էին, որ իրենք չէին ցանկանում միջամտել, չնայած որ շատ լավ տեղեկացված էին:

Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Փշիխհոլցը որևէ կասկած չունի: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերն ընթերցելուց հետո նա եզրակացնում է, որ «Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ է եղել Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ իրականացվող ապակառուցողական քաղաքականությանը: Մահվան երթեր, սպանություններ, հարկադիր աշխատանք. գերմանացի դիվանագետները ջանասիրաբար գրառումներ էին կատարում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում էր իրենց շուրջ այդ ժամանակ»:

Պատմության ականատեսները միանգամայն տեղյակ էին այդ գազանություններից. դա երևում է 1915թ. հուլիսի 7-ին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) Գերամանիայի դեսպանի՝ կանցլերին ուղարկված զեկույցից, շարունակում է հոդվածագիրը: Դրանում ասվում է. «Կառավարության (նկատի ունի Թուրքիայի կառավարության) հայտարարված նպատակ է. վերացնել հայի տեսակը թուրքական կայսրությունում»:

Պոտսդամում Լեփսիուսհաուզի հայտնի հետազոտական ինստիտուտի պատմաբան Ռոլֆ Հոլսֆելդն ասում է. «100 տարի շարունակ Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես իմացել է, որ 1915-1916թթ. Օսմանյան տարածքում ցեղասպանություն է իրականացվել»:

Այն, թե ինչպես է Գերմանիան այսօր օգտագործում Հայոց ցեղասպանության թեման, ուղղակիորեն կապ չունի այն ժամանակվա Գերմանիայի վերաբերմունքի հետ: Գերմանիայի կառավարության պաշտոնյաները Հայաստանի մասին խոսելիս մշտապես խուսափել են օգտագործել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը, նրանք խոսում են զանգվածային սպանություններից և տեղահանություններից:

2015թ. փետրվարին Գերմանիայի ծայրահեղ ձախ «Լինքսփարթայ» կուսակցությունը խորհրդարանին առաջարկեց Թուրքիայում հայերի հետապնդումների մասին խոսելիս օգտագործել եզրույթներ, սակայն կառավարությունը որոշել շարունակել նույն տերմինաբանությունը: Պատճառաբանությունն այն էր, որ իրենք չեն ցանկանում վնասել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Գերմանիայի կառավարության քաղաքականությունն է՝ դասակարգումները պետք է թողնել գիտնականներին, գրում է Ֆուքսը:

Հայաստանը, ինչպես նաև ավելի քան 20 երկիր և Բեռլինի գիտաժողովին մասնակցող պատմաբանների մեծամասնությունը այդ իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի:

Մոտ մեկ տարի առաջ Թուրքիայի նախկին վարաչապետ և ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտրեց այդ թեմայով թուրք պաշտոնյաների տասնամյակների լռությունը. նա ներողություն խնդրեց զոհերի ժառանգներից և խոսեց հայերի աքսորի «անմարդկային հետևանքների» մասին: Բայց չխոսեց ցեղասպանությունից:

Անփառունակ դերակատարություն
Նախկին արևելյան Գերմանիայի քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և սոցիալ-դեմոկրատներից նախկին խորհրդարանական Մարկուս Մեքելը Բունդեսթագում էր, երբ 10 տարի առաջ առաջին անգամ քննարկվեց հայկական հարցը:

Անգամ այդ ժամանակ Թուրքիայի վերաբերյալ ոչ մի բանաձև չէր կարող ընդունվել, եթե այն պարունակեր «ցեղասպանություն» բառը, գրում է Ֆուքսը: Երկար քննարկումներից հետո ընդունվեց մի փաստաթուղթ, ըստ որի գերմանացիները ներողություն էին խնդրում Գերմանական կայսրության «անփառունակ դերակատարության» համար: Ավելին ասել հնարավոր չէր: Անգամ կոմունիզմի ժամանակ պատմությունը ձևավորում էին քաքաղաքան գործիչները, ասում էր Մեքելը:

Մինչդեռ Գերմանիան կարող էր կարևոր քաղաքական ազդանշան ուղարկել՝ հայ ժողովրդի տառապանքները ընդունելով որպես ցեղասպանություն:

«Յուրաքանչյուրը, ով չի օգտագործում այդ եզրը, այդ տառապանքներին և աղետին քիչ նշանակություն է տալիս»,- ասում է նա:

Երևանի պետական համալսարանի պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ դա Գերմանիայի կառավարության պարտքն է. «Կարևոր է, որպեսզի Գերմանիայի կառավարությունը որոշում ընդունի, որում ցեղասպանությունը ճանաչվի և դատապարտվի որպես այդպիսին»:

Գերմանական փոքրիկ պատվիրակությամբ՝ դեպի Երևան
Deutsche Welle-ի աղբյուրների համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, շարունակում է հոդվածագիրը: Սակայն քիչ պատճառներ կան՝ հավատալու, որ զոհերին հիշելու մշակույթը որևէ բան կփոխի:

Միանգամայն հակառակը. այժմ քննարկումներ են գնում, թե ով կներկայացնի Գերմանիան այս տարի ապրիլի 24-ին ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի գլխավոր արարողությանը: Մինչ այժմ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ իրենք դեռ ճշտում են՝ ով պաշտոնապես կներկայացնի Գերմանիան Հայաստանի մայրաքաղաքում:

Տեղեկացված մարդիկ սպասում են, որ այդ հարցում Գերմանիայի այդպիսի զսպվածությունը կարտահայտվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ: Հնարավոր է, որ արարողությանը մասնակցի միայն Գերմանիայի դեսպանը, մինչդեռ Ֆրանսիան կներկայանա նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով: Եզրափակելով հոդվածը՝ Ռիչարդ Ֆուքսը տեղեկացնում է, որ պատմաբան Յուրգեն Գոթշիլխը սա «ամոթալի» է համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}