![](https://panorama.am/news_images/32/94417_1/f55c4cd062bfe1_55c4cd062c3ff.thumb.jpg)
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
«Պրոբացիոն ծառայության ներդնումը Հայաստանում նպատակ է հետապնդում վերածել քրեական արդարադատությունը վերականգնողական արդարադատության, որի պարագայում կարող ենք ունենալ ոչ թե արարքակենտրոն արդարադատություն, այլ անձակենտրոն»,- «Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում. գնահատականներ և դիտարկումներ» քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Ըստ նրա, կառավարություն ներկայացրած պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգում կան որոշակի ռիսկեր, որոնք դեռ քննարկման փուլում պետք է փոփոխությունների ենթարկվեին: Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը ոլորտի կարևորագույն խնդիրներից է, արագ լուծում է պահանջում, սակայն պրոբացիոն ծառայության ներդրման հիմնական նպատակը չպետք է այս խնդրի ուծումը լինի:
«Քրեակատարողական հիմնարկի բեռնաթափումը պետք է պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության հետևանք լինի»,- շեշտեց Հ. Հարությունյանը:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն նույնպես նշեց, որ պրոբացիոն ծառայության ներդնման հայեցակարգում խնդիրները շատ են:
«Համոզված չեմ, որ մեր իշխանությունները մինչև վերջ հասկանում են, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը: Միայն ցուցանակ փոխելը չէ: Դրանից մենք որևէ բան չենք շահի: Մտավախություն կա, որ այն կարող է ֆորմալ մի համակարգի վերածվել: Պետք է հասկանալ, եթե ներդրվում է պրոբացիոն համակարգ, պետք է ծառայությունը հագեցած լինի մասնագետներով, ունենան աշխատանքային գործիքներ, վերականգնողական ծրագրեր»,- ասաց նա:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանի խոսքով, հայեցակարգը 2012 թվականից պտտվել է տարբեր գերատեսչություններով, լրամշակվել է ու ներկայացվել կառավարությունը:
«Այս ծառայությունը ներդնելու համար պետք է առավել մեծ քաղաքական կամք դրսևորել: Ծառայության ներդրման հիմնական նպատակն է քրեական արդարադատությանը, մասնավորապես պատժողական, հաղորդել նոր որակ: Բացի այս, ծառայության ներդրումը մեծ ազդեցություն կունենա քրեական, արդարադատության բարեփոխումների վրա: Ներդնելով այս համակարգը՝ կարող է օդապարիկի ֆունկցիա կատարել ու դատական, դատախազական, քննչական, բանտային համակարգերն իր հետ վերև տանի, զարգանցի»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանի խոսքով, եթե իրենց ցանկությունը միայն լիներ ուղղակի հայտարարել, որ նման համակարգ են ներդրել, արդեն վաղուց արած կլինեին:
«Մենք ուզում ենք ունենալ պրոբացին ծառայություն չորս բոլոր փուլերով՝ մինչդատական, դատական, պերիտենցիալ, մինչ պերիտենցիալ»,- նշեց նա:
Ըստ նրա, ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը ու միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց ուղղորդեն պրոբացիոն ծառայություն, ոչ թե քրեակատարողական հիմնարկ:
Ա. Դանիելյանը քննարկման վերջում իր խոսքում նշեց. «Երկու տեղում շուտով կսկսվի պիլոտային ծրագիրը: Կոչ եմ անում նախարարությանը, հասարակական կազմակերպություններին թևութիկունք կանգնել այս ծառայությանը: Եթե չաշխատի, միանգամից ցույց տա իր անարդյունավետությունը, մեծ վախեր ունեմ, որ հետագայում ընդհանապես չի կայանա»:
Նախորդող հրապարակումներ՝
Նախարար. Մեր հաշվարկներով 2016 թվականից Հայաստանում կունենանք պրոբացիոն ծառայության կայացած հակամարգ
Պրոբացիոն ծառայության լիարժեք գործելու համար պետք է փոխվի ոլորտի աշխատողների մտածելակերպը
«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Քրմոյան
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)