Հասարակություն 19:03 26/02/2015

Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն

Պրոբացիոն պետական ծառայության ներդրումն ապահովող օրենսդրական նախագծերի փաթեթը կառավարություն կներկայացվի արդեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին այսօր հրավիրված  «Աջակցություն Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը» քննարկման ժամանակ  հայտարարել են աշխատանքային խմբի անդամները` հավելելով, որ այն այժմ քննարկվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից: Նրանցից ստացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են դատական իշխանության, դատախազության, փաստաբանական համայնքի և այլ իրավասու մարմինների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի, Եվրոպայի խորհրդի գործընկերները նշել են, որ տպավորված են ՀՀ արդարադատության նախարարի հետ փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիպումից, որը նրանց կարծիքով, հստակ երաշխիքներ է տալիս պրոբացիոն ծառայության ստեղծման ժամկետների հարցում:

Փաստաթուղթն ընդգրկում է 2014 թվականի մայիսից մինչև 2015 թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները և ամփոփ ներկայացնում ծրագրի ու ակնկալվող արդյունքների առումով արձանագրված առաջընթացը:

Հաշվետվությունն անդրադառնում է նաև ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում ծագած խոչընդոտներին, ռիսկերին և հանձնարարականներին, ինչպես նաև իրականացման հաջորդ փուլի հետ կապված մարտահրավերներին:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ պրոբացիոն ծառայության լիարժեք գործարկումը մեծապես կախված է դատական իշխանությունից:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, համաձայնելով Սուրեն Քրմոյանի կարծիքին, կարևորել է պրոբացիոն ծառայության հարցերի շուրջ դատավորների վերապատրաստումը: Նա առաջարկել է հստակեցնել դատավորների վերապատրաստմանն ուղղված դասընթացների ծրագիրը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանը մեծ կարևորություն է տալիս պրոբացիոն ծառայության անհրաժեշտությանը:

Քննարկմանը մասնակից հայ և օտարերկրացի մասնագետները միակարծիք են եղել, որ ծառայության ներդրման հարցում կարևոր պայմաններից մեկը մտածելակերպի փոփոխության նոր մշակույթի ստեղծումն է:

Պատկերավոր նկարագրելով պրոբացիայի գործընթացում փորձ ունեցող երկրների քաղաքականությունը՝ պրոբացիայի հարցերով փորձագետ Մարտին Սեդոնը նշել է, որ մտածելակերպի փոփոխությամբ է միայն հնարավոր տարբեր աստիճանների հանցագործություն կատարած անձանց պահման պայմանների տարանջատումը: Նա կարևորել է այլընտրանքային պատիժներ կիրառող ծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև հատուկ մասնագետների՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների, կատարելագործումը:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ համակարգի աշխատակիցների մտածելակերպի փոփոխության հիմքում պետք է լինի դատապարտյալին՝ որպես շահառու մոտենալու անհրաժեշտությունը, ինչը խթանելու է ծառայության ներդրման առաջնային որոշ խոչընդոտների հաղթահարումը: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անհրաժեշտ է այս փուլից սկսած աշխատել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը թոթափելու ուղղությամբ, այդ թվում՝ գործող օրենսդրության շրջանակում: Խոսելով առաջիկայում իրականացվելիք ծրագրերից՝ նշվել է, որ էլեկտրոնային մոնիթորինգի ներդրման պիլոտային ծրագրեր են նախատեսում իրականացնել:

Հաշվետվության համաձայն՝ արդեն իսկ վերանայվել է Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը և ներկայացվել Կառավարության հաստատմանը, մշակվել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը (ներառյալ` ենթաօրենսդրական ակտերը), որը սահմանված ժամկետում ներկայացվելու է Ազգային ժողով:

Ծրագրային գործողությունների իրականացմանն աջակցելու նպատակով ներգրավվել է երկու երկարաժամկետ միջազգային փորձագետ (ԵԺՄՓ), ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկություններ Հայաստանում էլեկտրոնային մոնիթորինգային համակարգի ներդրման վերաբերյալ, մշակվել են մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության և Գործողությունների պլանի նախագծեր, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ արձանագրվել է, որ ԵԺՄՓ-ն գնահատել է ուսումնական կարիքներն ու համապատասխան հրահանգներ ներկայացրել ուսումնական նյութերի մշակման վերաբերյալ, որոնք նկարագրում են տեղացի և միջազգային փորձագետների կողմից ձեռնարկվելիք տարբեր գործողությունները: Ձևավորվել է տեղացի և միջազգային խորհրդատուների խումբ, որը մշակել է վերապատրաստման մոդուլներից յուրաքանչյուրի սեղմագրի առաջին տարբերակները:

Իրականացվել է փորձի ուսումնասիրման երկու այց Խորվաթիա և Վրաստան: Եվրոպական պրոբացիոն կանոնների մեկնաբանությունները, ինչպես նաև փորձի փոխանակման այցերի ընթացքում հավաքված տեղեկատվությունը թարգմանվել և ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական աշխատանքային խմբին: Մեկնարկել են պրոբացիայի վերաբերյալ իրազեկության բարձրացման քարոզարշավները:

Հաշվետվությունը քննարկելուց հետո հանդիպման մասնակիցները մի շարք առաջարկություններ են ներկայացրել Նախարարությանը և հույս հայտնել, որ պրոբացիոն ծառայությունը դրական տեղաշարժեր կբերի քրեական արդարադատության ոլորտում:

«Փաստինֆոն» գրում է, թե  հետաքրքրական է, որ, ինչպես այսօր ներկայացվել է քննարկման ընթացքում, ծրագիրը նախատեսվածից շուրջ կես տարի ուշացել է` 2014-ին կառավարության փոփոխության հետևանքով: Նախորդ կառավարությունը նախատեսում էր օրենսդրական փաթեթը խարհրդարան ներկայացնել 2014թ-ի աշնանը: Ձգձգման արդյունքում նախատեսվել է նոր ժամկետ` 2015թ. գարուն: 

 ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ծրագիրը մեկնարկել է 2014թ. մայիսի 1-ին: Դրա ավարտը նախանշված է 2016թ. ապրիլի 30-ին: Քննարկման մասնակիցները վստահեցրեցին, որ չնայած ուշացումներին, ծրագիրը կավարտվի ճիշտ ժամկետում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}