ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին տառապանքներից ազատելու կոչ է անում
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սիրիական հակամարտության 4-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և միջազգային հանրությանը կոչ արել աչք չփակել այդ երկրի միլիոնավոր բնակիչների տառապանքների վրա: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Սիրիայում անպատժելիությունը հանգեցրել է ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավուքնների խախտումների թվի աճին»,-ասվում է Բան Կի Մունի հայտարարության մեջ:
Կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ չորս տարի առաջ սիրիացի ժողովուրդը դուրս էր եկել խաղաղ ցույցերի` պահանջելով հարգել իր իրավունքները և ազատությունները, սակայն ուժի կիրառումը հանգեցրեց արյունահեղության և քաղաքացիական պատերազմի, իսկ ծայրահեղական խմբավորումներն էլ օգտվեցին առիթից:
Ըստ ՄԱԿ տվյալների` հակամարտության ընթացքում զոհվել է 220 հազար մարդ, 12.2 մլն սիրիացի այսօր միջազգային օգնության կարիք ունի, իսկ 11 մլն-ը ստիպված էր լքել իր տները և փրկություն գտնել հարևան երկրներում:
Սիրիացիների տառապանքները վերջ տալու կոչով հանդես են եկել նաև ՄԱԿ այլ կազմակերպություններ` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ):
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան