Գյուղում բարեր, ռեստորաններ չկան, որ ջահելները մնան. Օխտարի գյուղապետը՝ արտագաղթած երիտասարդների մասին

Սյունիքի մարզի Օխտար գյուղում մնացած սակավաթիվ մարդկանց համար գարնան գալուստը միևնույնն էր՝ ցանք չեն անում, հողագործությամբ չեն զբաղվում: Գյուղում հաշվառված էր 122 մարդ, կար 33 ընտանիք, բայց նրանցից այժմ 98-ն է մնացել՝ 22 ընտանիքով. տարբեր տարիներին արտագաղթել են գյուղից՝ ոմանք Կապան, մյուսները Երևան կամ արտերկիր:

«Տները ըտենց էլ փակ վիճակում ա, չեն գալիս տիրություն անեն»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը:

Գյուղում նախկինում եղել են հիմնականում փախստականներ, ովքեր արցախյան ազատամարտի տարիներին եկել են ու նրանց թիվն էլ այժմ քիչ է՝ 6 ընտանիք: Գյուղի միակ դպրոցը սպասարկում է հարակից 5 գյուղերի երեխաներին և այդքանով հանդերձ աշակերտների թիվը քիչ է՝ 23 դպրոցական:

Համբարձումյանն ասում է, որ եղել են երիտասարդներ, ովքեր բանակից եկել են, ամուսնացել են, բայց երեխան ծնվել է, տեղափոխվել են քաղաք՝ Կապան կամ Երևան «տաքսի են քշում կամ որևիցե գործ անում»:

«Երիտասարդությունը գյուղում չի մնում. սենց որ գնա, երևի թե...կավարտվի...չգիտեմ»,-հոգոց է հանում Օխտարի ղեկավարը:

Թե ինչպիսին կարող է լինել խնդրի լուծումը, Վաղարշակ Համբարձումյանը հստակ չի պատկերացնում: Բայց, նրա խոսքով, սա այն հարցն է, որի լուծման մեջ կառավարության դերը քիչ է. «Հըմիկվա երիտասարնդերն այլ կերպ են մտածում: Ես ձեզ մի բան ասեմ. եթե նախկինում ցանկացած երիտասարդի, որ ասեին գնանք գյուղի համար հասարակական աշխատանք կատարենք, կհամախմբվեին, կգային: Հիմա, սկի էս երիտասարդությունն իրա համար չի անում: Շատ դժվար ա: Հիմա էս երիտասարդությունը չի ցանկանում խոտ հնձել, գոմի հոտ առնել, անասուն պահել, ըտենց բաներ չի ցանկանում հմիկվա երիտասարդությունը, դրա համար գյուղում չի մնում, գյուղն էլ դատարկվում ա»:

Դիտարկմանը, թե գյուղում հավանաբար երիտասարդների համար ժամանցի վայրեր չկան, ինչի համար էլ հեռանում են, գյուղապետը արձագանքում է. «Ներկա վիճակում մեր հանրապետությունում ոչ մի ձևով հնարավոր չի, որ գյուղը սարքեն արտասահմանյան վիճակի գյուղ՝ ասֆալտապատեն, ռեստորաններ, բարեր սարքեն, որ երիտասարդներին պահեն: Էդ բարերն ու ռեստորանները չկան, որ ջահելները մնան, ապրեն ստեղ»:

Գյուղապետի երկու երեխաներն էլ ջահել են՝ դուստրն ուսանողուհի է Երևանում, իսկ որդին ավարտել է Կապանի «պոլիտեխնիկ ինստիտուտը» ու այժմ աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Երևակայի էլ գյուղ չեն գա ապրեն: Ես կցանկանայի, բայց չեն գալիս, ինչ ասեմ: Գյուղում մնացել են ահելները», -կարճ է կապում Համբարձումյանը:

Օխտարում մնացած մարդիկ էլ մի տեսակ կարծես հոգնած լինեն, ասում է գյուղապետը ու բացատրում՝ ինչու. վերջերս Սյունիքի մարզպետարանում մի ծրագիր են առաջարկել, որի համաձայն, գյուղացիներին շահագրգռում են մշակել իրենց հողատարածքը ու դրա դիմաց խոշոր՝ 350 հազար դրամ վարձատրություն տալիս: Գյուղում այս ծրագիրը ոգևորությամբ ընդունել է ընդամենը երկու մարդ:

«Իրանց հողատարածքներում ընդամենը պետք է կարտոֆիլ, լոբի կամ այլ բույսեր ցանեն, հավաքեն, ինչ ուզում են անեն կամ ծախեն ու դրա դիմաց մարզպետարանը վճարում է, բայց գյուղում հայտարարել եմ, ընդամենը երկու հոգի են արձագանքել: Լրիվ ծուլացել է էս ժողովուրդը», -պատմում է Վաղարշակ Համբարձումյանը:

Նրա խոսքով, մարդուն կանչում են, ասում էս գործն արա, 5000 դրամ կվարձատրենք, չի անում:

«Մտածում են ավելի լավ է սոված մեռնենք, քան գնանք գործ անենք: Բա դրանից լավ առաջա՞րկ: Հենց ասեցին, շատ ուրախացանք, մտածեցինք՝ հեսա ժողովուրդը կուրախանա: Բայց ափսոս», -նշում է նա:

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ է Օխտարի գյուղապետը: Չի թաքցնում՝ լծակներ օգտագործել է, և բոլոր ընտրություններում Դաշնակցությունն իրենց գյուղում հաղթել է, բայց նաև ասում է, որ մարզկենտրոնի Հանրապետական կուսակցության անդամները «ոչ մի ձև չեն ճնշել, քննադատել»:

Այս շարքից՝

Քաշունի. գյուղ, որտեղ մահանում են, բայց չեն ծնվում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}