Հասարակություն 12:37 22/03/2015

Ադրեջանական դիվերսանտների ոչնչացումը. Սուրեն Սարումյան

ԼՂՀ ՊԲ փ/գ-տ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մարտի 17-ին կատարված փորձի լիակատար ձախողումից հետո, ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:

ԱՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 20 զինծառայողներից կազմված խմբին հաջողվեց, օգտագործելով լեռնային անտառապատ տեղանքի առանձնահատկությունները՝ ռելիեֆի կտրտվածությունն ու ցածր տեսանելիությունը, ապօրինի հատել ԼՂՀ պետական սահմանը, դարանակալել առաջնագիծ տանող ճանապարհի մերձակայքում և մոտ տարածությունից ձեռքի նռնակներով ու հրաձգային զենքով դիմահար կրակ բացել տվյալ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ ստորաբաժանման վրա:

Մարտի առաջին իսկ րոպեներին հայ զինծառայողներից երեքը՝ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հարությունյանը և Արշակ Հարությունյանը զոհվեցին, իսկ չորսը վիրավորվեցին: Սակայն ստորաբաժանման համեմատաբար թեթև վիրավորված և մարտի բռնվելու ի վիճակի զինծառայողները խուճապի չմատնվեցին, բացեցին պատասխան կրակ և, կորուստներ հասցնելով, հակառակորդին հարկադրեցին նահանջել: Հակառակորդի դիվերսիոն խմբի անսպասելի հարձակմանը դիմագրավելիս առանձանահատուկ խիզախություն ցուցաբերեց և հմտորեն գործեց ստորաբաժանման գնդացրորդը՝ Ժորա Գրիգորյանը:

Խուճապահար նահանջի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը բաժանվեց երկու մասի, դիվերսանտների խմբերից մեկը մեր ստորաբաժանումների կրակային ներգործության տակ գտնվելու պատճառով չկարողացավ հետ քաշվել նախատեսված ականազերծված արահետով և, փորձելով առավել կարճ ճանապարհով դուրս գալ կրակի տակից, հայտնվեց ականադաշտում: Մարտից հետո տեղազննության ժամանակ հայտնաբերվեցին դիվերսիոն խմբի հանդերձանքի պարագաները, տեսախցիկ ամրացնելու հարմարանքով սաղավարտ, իսրայելական արտադրության գիշերային նշանոցով հրաձգային զենք և անդամահատված մարդկային վերջույթներ, որոնք վկայում են ականների պայթյունի հետևանքով հակառակորդի կրած կորուստների մասին: Հակառակորդին հետապնդելու համար ժամանած արագ արձագանքման խմբերից մեկը, մշտական տեղակայման վայրից լեռնային դժվարանցանելի ճանապարհներով գրեթե քառասուն րոպե հետո հասնելով զորամասի թիվ Ն մարտական դիրքը, որտեղ տեղի էր ունեցել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման ներթափանցումը, ադրբեջանցի դիվերսանտների հետքերով անմիջապես խորամուխ եղավ մեր և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող անտառում:

Հակառակորդի քառասուն րոպեի առավելությունը նրան այնուամենայնիվ հնարավորություն չտվեց խուսափել հայ զինծառայողների հետապնդումից: Հետապնդումն իրականացրած ստորաբաժանման գործողությունները ղեկավարած փոխգնդապետ Ա. Զաքարյանը պատմում է, որ խոնավ խաշամի վրա նշմարվող հետքերով վազքով առաջանալով իրենք կարողանում են 300-400 մետր մոտենալ գետն անցած ու իրենց դիրքերին գրեթե հասած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին:

Ստորաբաժանման մարտիկ, սերժանտ Ա. Ղարիբյանը հավելում է, որ լեռնային տեղանքում երկարատև վազքից շնչասպառ ադրբեջանցիները, ըստ երևույթին վստահ, թե սեփական դիրքերի մատույցներում իրենք գտնվում են լիակատար անվտանգության մեջ, նստել էին հանգստանալու: Հակառակորդին նկատելուն պես մեր ստորաբաժանման մարտիկները դիրքավորվում են և պատրաստվում մարտի: Փոխգնդապետ Զաքարյանի հրամանով առաջին թիրախը խոցում է դիպուկահարը, ինչից հետո տղաները փոթորկալից կրակ են բացում հակառակորդի ուղղությամբ:

Ստորաբաժանման մարտիկները պատմում են, որ դիվերսանտներին օգնելու նպատակով ադրբեջանական հենակետից նրանց փորձում են մոտենալ մի քանի ադրբեջանցի զինծառայող և խոցվում հայ մարտիկների կողմից: Ադրբեջանցիները մինչ ուշ երեկո չեն կարողանում մոտենալ իրենց դիակներին: Միայն մթության քողի ներքո նրանց հաջողվում է մոտենալ սպանված դիվերսանտների մարմիններին և թիկնոցավրանների վրա դրած տարհանել նրանց՝ այդ ընթացքում նորից կրելով կորուստներ: Նշված հատվածում դիտարկում իրականացնող հետախույզները հավաստեցին, որ իրենք արձանագրել են շուրջ 12 ադրբեջանցի զինծառայողների դիակների տարահանումը: Դիվերսանտների մյուս խումբը ևս հայտնաբերվում է մեկ այլ հայկական ստորաբաժանման կողմից և, մարտի ընթացքում 3-4 զոհ տալով, մի կերպ ճողոպրում:

Գործողության ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրում: Ավելորդ չէ նշել, որ նման դիվերսիոն – հետախուզական գործողությունները սովորաբար իրականանում են Յաշմա բնակավայրում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության 052 բրիգադի զինծառայողները: Յաշմայի բրիգադն ունի ադրբեջանական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներից մեկի համարում: Այդ ստորաբաժանման զինծառայողները պայմանագրայիններ են, որոնք պատրատություն են անցնում նաև արտասահմանում և իրենց գործողությունների ընթացքում կիրառում են սպառազինության ու մասնագիտական հանդերձանքի ու սարքավորումների ամենից ժամանակակից նմուշներ:

Հակառակորդի դիվերսանտներին ոչնչացրած ստորաբաժանման մարտիկներից մեկը՝ Արարատ Եղյանը, նրանց նկարագրելիս հիշատակում է ադրբեջանցիների արտաքին ֆիզիկական տվյալները՝ ասելով, որ ադրբեջանցի դիվերսանտները զարմանալիորեն հաղթանդամ էին, բարձրահասակ: Ինքը՝ այդ մասին թեթև ժպիտով պատմող Եղյանը, ջլապինդ է, բայց փոքրամարմին, սակայն իր ընկերների հետ հետապնդելով հակառակորդին, անտառապատ լեռներում նույն տարածությունն անցել են գրեթե մեկ ժամ ավելի շուտ, քան Թուրքիայում պատրաստված արհեստավարժ դիվերսանտները և գլխովին ոչնչացրել նրանց: Ադրեջանական կողմը դեռևս չի ընդունում իր կորուստները, որոնց թիվը մոտենում է երկու տասնյակին: Սակայն մեծաթիվ կորուստները երկար ժամանակ թաքցնել հազիվ թե հնարավոր լինի: Վստահորեն կարելի է կանխատեսել, որ առաջիկայում ադրեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հրապարակումներ ավտովթարներից, հոսանքահարումից, հիվանդությունից կամ զենքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով զոհված զինծառայողների մասին, ովքեր իրականում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության զոհերն են:

Սուրեն Սարումյան, արցախցի ռազմական փորձագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}