Ադրբեջանցիների տարածած տեսանյութը ռեժիսուրայի բնագավառից էր. Պաշտպանության փոխնախարար
«Պայմանագրային զինծառողը անցել է սահմանը՝ թողնելով իր ամբողջ հանդերձանքը ու զենք-զինամթերքը: Պատճառները ուսումնասիրվում են»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատասխանելով ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ի՞նչ մանրամասներ կարող է հայտնել փոխնախարարը սահմանն անցած պայմանագրային զինծառայողի և նրա վերաբերյալ երեկ ադբեջանական կողմից տարածված տեսանյութի մասին:
«Տեսանյութը ռեժիսուրայի բնագավառից էր», -հավելեց պաշտոնյան:
Հիշեցնենք՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին