Երկրաշարժ` Ադրբեջանում
Այսօր` ժամը 14.09-ին, ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 և արևելյան երկայնության 46.300:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ