Ապրիլի 24-ին Երևանում կլինի Կիպրոսի նախագահը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Asbarez.com-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Կիպրոսի նախագահն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը և ժամանելու է Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու և Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին