29 ադրբեջանցու կյանք փրկելու փոխարեն Ադրբեջանի պաշտոնյաները 29 ավանակ են ներկրում. «Ազադլիգ»
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2014 թվականին այդ երկիրը մեծ թվով խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, ձիեր, ուղտեր, աղավնիներ և թութակներ է ներկրել, որոնք Ադրբեջան հասցնելու համար ընդհանուր առմամբ մոտ 13,5 մլն դոլար է ծախսվել: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` միևնույն ժամանակ շեշտելով, որ ներկրվել են այդ թվում 29 ավանակներ, որոնց վրա պետությունը 132,4 հազար դոլար է ծախսել, սակայն դրանք գնելու իմաստը պարզ չէ. հավանական է, որ սա ադրբեջանցի պաշտոնյաների հերթական կոռուպցիոն գործողությունն է:
Թերթը տարակուսում է, որ Ադրբեջանին ներկայումս ճգնաժամ է սպառնում, հազարավոր երեխաներ և մեծահասակներ գումար չունենալու պատճառով բուժում չեն կարողանում ստանալ, իսկ իշխանությունն ահա ներդրում է կատարում ավանակներ գնելու գործում:
«Այդ 132 հազար դոլարը 29 գլուխ ավանակի վրա ծախսելու փոխարեն կարելի էր 29 ադրբեջանցու կյանքի վերադարձնել»,-նշում է թերթը` վստահություն հայտնելով, որ վաղն այդ ավանակներից որևէ մեկի հիվանդանալու դեպքում բժշկելու համար նրան անգամ արտասահման կուղարկեն:
«Երկրում անասնաբուծությունը զարգացնելու փոխարեն բյուջեն արտասահմանյան ավանակների վրա ծախսելը թալանչիություն է: Կարելի է ասել, որ մեր իշխանավորներն իրենց կոռուպցիոն գործարքներին մասնակից են դարձրել նաև ավանակներին»,-հեգնում է ադրբեջանական թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ