Մշակույթ 18:54 08/04/2015

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը հարյուրավոր երաժիշտ-կատարողների է բերելու Հայաստան

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որն ամեն տարի Գյումրիում հավաքում է երաժիշտ-կատարողների, այս տարի անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո և նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 -ամյակին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից: 

Մշակութային այս նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել դասական և ազգային երաժշտության հանրահռչակումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև զարգացնել ստեղծագործական ու բարեկամական կապերը, օտարազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել Հայոց պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Փառատոնը պատանիներին և երիտասարդներին ընձեռում է ինքնադրսևորման, սեփական ունակությունները ճանաչելու, կատարողական վարպետությամբ մրցելու հնարավորություն:

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 2800 երաժիշտ-կատարողներ, որոնցից 700-ը 36 երկրից՝ ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա, Թայվան, Թուրքմենիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Իրաք, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Լիբանան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչներից բացի, փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանի, Արցախի և Ջավախքի պատանիներն ու երիտասարդները:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա 2015 թ. ապրիլի 15-ին: 

Մրցույթ-փառատոնը բաղկացած է 14 անվանակարգերից՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, երաժշտական թատրոն, էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, էստրադային-ջազային անսամբլ, կոմպոզիցիա, ազգային երգեցողություն: Ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ՝ աշխարհի 20 երկրներից: Նրանց թվում են հանրահայտ երաժիշտներ՝ Ղազախստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Լակի Կեսօղլուն, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Եկատերինա Շոտտը (Գերմանիա), ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր Յուրի Ժիսլինը, վիրտուոզ կիթառահար Մարկո Մինան (Իտալիա), Աբայի անվան օպերայի և բալետի մեներգիչ, պետական մրցանակի դափնեկիր Շահիմարդան Աբիլովը, Էստոնիայում սաքսոֆոնահարների դպրոցի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Օլավի Կաասեմաան, անվանի կլարնետահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիան Միլկիսը (ԱՄՆ), միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Եվգենի Բրախմանը (ՌԴ), ժողովրդական արտիստ, անվանի ջութակահար Միխայիլ Գանտվարգը (ՌԴ), ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի երգեհոնահար Ռուբին Աբդուլինը, օպերային ռեժիսոր, պրոֆեսոր Ժանեթ Աստերը (Ֆրանսիա) և ուրիշներ:

Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամները և նշանավոր երաժիշտները մասնակիցների համար վարպետության դասեր կանցկացնեն Երևանում և Գյումրիում:

Ապրիլի 13-23-ը մենահամերգներով հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վալերիան Շիուկաշվիլին (Վրաստան), ջութակահարներ Յուրի Ժիսլինը (Անգլիա) և Եկատերինա Շոտտը (Գերմանիա), երգիչներ Շահիմարդան Աբիլովը (Ղազախստան) և Մագդա Մկրտչյանը (Հայաստան), ջազմեններ Վալերի Գրախովսկին և Սերգեյ Մանուկյանը (ՌԴ), կլարնետահար Սեմյոն Դուժան (Մոլդովա), Ռուսաստանի Դաշնության Օսիպովի անվան ազգային գործիքների ակադեմիական պետական նվագախումբը: Իսկ ՌԴ ժողովրդական արտիստներ` երգեհոնահար Ռուբին Աբդուլինը և ջութակահար Միխայիլ Գանտվարգը, համերգով հանդես կգան Գյումրիի Սբ Յոթ Վերք եկեղեցում:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ Կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ Հայաստանից և արտերկրից: Ներկայացված գիտական զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները և հյուրերը կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Շիրակի մարզի (Հառիճ, Սառնաղբյուր, Մարմաշեն) պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն Երևան և Էջմիածին:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}