ՊՆ մամլո խոսնակ. Այսօր հրատապ անհրաժեշտություն չկա, որպեսզի պահեստազորը մասնակցի առաջնագծի ծառայությանը
«Մենք լավ ենք ճանաչում մեր թշնամուն, մշտապես փորձում է մեզ համար կարևոր օրերին լարել իրավիճակը: Այդ իսկ պատճառով զինված ուժերում, առաջնագծի ծառայության խստացման ուղղությամբ համապատասխան քայլեր արվել են և արվելու են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե հակառակորդի ակտիվացումը կապում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հետ, ի՞նչ քայլեր է ձեռնարկել պաշտպանության նախարարությունը:
Ինչ վերաբերում է վետերանների առաջարկին՝ գնալ առաջնագիծ, նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ օրինաչափ է լինում, բայց այսօր զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են և հրատապ անհրաժեշտություն, որպեսզի պահեստազորը մասնակցի առաջնագծի ծառայությանը, չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան