Շուրիշկանի հայտնի հրաշագործ Ս. Ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի ձեռագրապահոցից
Ապրիլի 12-ին` Կրկնազատկին, Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու ուխտի օրն է: Հաստատված ավանդույթի համաձայն այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հայտնի հրաշագործ Ս. Ավետարանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ապրիլի 12-ը նաև Կոտայքի թեմի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Ս. Նշան վանքի ուխտի օրն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը