Հասարակություն 15:00 12/04/2015

Գարեգին Երկրորդ. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում այսօր մասնակցել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագին:

Սրբազան արարողության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից սուրբ Ս. Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել է «Եկեղեցու վարդապետ»:

Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Մեծ Եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել  Ֆրանցիսկոս Պապին և ներկա հավատավոր ժողովրդին:

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Աստծո ողորմած կամքով վերստին այցելել ենք Հռոմ: Եկել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և աշխարհասփյուռ հավատավոր Մեր զավակների ներկայացուցիչների հետ՝ Սուրբ Հարության խնդությունը մեր հոգում, Քրիստոսավանդ սիրով եղբայրական Մեր ողջույնն ու բարեմաղթանքները բերելու Ձերդ Սրբությանը և մեր աղոթքներով մասնակից լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր կողմից մատուցված Սրբազան Պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում:

Մեր քույր Եկեղեցիների բարեկամությունը վկայող սրբազան այս արարողության ընթացքին, ի գոհունակություն Մեզ և մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու հայրերից սուրբ Գրիգոր Նարեկացին Ձերդ Սրբության կողմից հռչակվեց Կաթոլիկ Եկեղեցու սահմանումով՝ «Վարդապետ Եկեղեցու»: Աղոթուսույց և տիեզերալույս սուրբ Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարության և խոստովանության աղերսը՝ որպես «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ», երկինք բուրվառեց: Սուրբ վանականը, հայոց համար պաշտելի իր «շնչավոր մատյանով» Քրիստոսաշնորհ փրկության ուղին ցույց տվեց «մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին» (Բան Գ), դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին։

Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձությունների դիմակայել: Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրագործվեց ցեղասպանության ահռելի ոճիրը: Կանխամտածված ծրագրով, աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ և կես միլիոն հայեր: Հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր նվիրական բնօրրանից՝ պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում: Ավերվեց, ոչնչացվեց, բռնազավթվեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը: Ոչինչ, սակայն, ոչ տառապանք, ոչ հալածանք, ոչ անգամ մահ՝ չսասանեց մեր ժողովրդին և չհեռացրեց իր սուրբ հավատքից: Ազգովի նահատակության հոգևոր սխրանքի ողջ մեծությունն է այսօր պատկերվում մեր առջև, որը դրսևորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռևս 5-րդ դարում սահմանած իր ինքնության բանաձևը, որ քրիստոնեությունն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն (Եղիշե պատմիչ):

Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը, նոր կյանք վերընձյուղել սփյուռքի համայնքներում և Հայաստանի արևելյան հատվածում վերականգնված պետականության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազում զրկանքների ու դժվարությունների: Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կյանքի համար և արդարության հաղթանակի հավատով շարունակում ջանքերը հանուն իր իրավունքների, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և իր արդար պահանջատիրության:

Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց Ցեղասպանությունը, վերացնել դրա հետևանքները և ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների: Այսօր էլ հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության ու կարոտության մեջ են, հալածվում ու իրենց կյանքով են վճարում հավատքի համար: Մենք հավատացած ենք, որ Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման և իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը: Այս իմաստով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ և գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված այս Սրբազան Պատարագին, մեր նահատակների նվիրական հիշատակի առջև Մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ Սրբության երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապը Մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները: Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսուխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները;
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24):

Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով.
Իսկ Դո՛ւ, առ ամենայն հնարս զօրաւոր,
Մատո՛ ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան,
ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան,
լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան,
պատճառ քաւութեան,
Գաւազան կենաց օգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լ ընդ Հօր, Հոգւովդ Սրբով
յաւիտեանս յաւիտենից: Ամէն (Բան ԾԹ)»,- իր ելույթում ասել է Գարեգին Երկրորդը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}