abcNews. Կոչ Ցեղասպանության ընդունման մասին
«Reality TV-ի աստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները իրենց նախնիների երկիր Հայաստան այցելեցին թերևս ամենաթեժ ժամանակահատվածում՝ ապրիլի 24-ից առաջ, երբ Հայաստանում նախապատրաստվում են նշել 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակը, ինչը հայերը անվանում են ցեղասպանություն՝ եզրույթ, որը կտրականապես ժխտվում է Թուրքիայի կողմից»,-գրում է abcNEWS պարբերականը:
Պարբերականը նշել է, որ Քարդաշյան քույրերը և նրանց երկու զարմուհիները այցի ընթացքում անթաքույց օգտագործում էին վիճահարույց տերմինը՝ ուշադրության կենտրոնում պահելով կոտորածների փաստը: Օրինակ Քիմ Քարդաշյանը իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրել էր լուսանկար, որը մակագրված էր «Զգացմունքային օր Ցեղասպանության թանգարանում»:
«Նախագահ Օբաման չի օգտագործում «ցեղասպանության» եզրույթը իր ապրիլքսանչորսյան ամենամյա ելույթում, սակայն ԱՄՆ 43 նահանգներ արդեն այդ կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանություն»,-ընդգծել է պարբերականը:
«Քարդաշյան ընտանիքի Հայաստան ուղևորության շնորհիվ միջազգային հանրության ուշադրությունը ուղղվեց դեպի Հայաստան, դեպի պատմական փաստեր և բարձրացրեց արդարադատության պահանջարկը միլիոնավոր մարդկանց նկատմամբ»,- հայտնել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Նրա խոսքով՝ Քարդաշյանները հզոր հարված հասցրեցին Թուրքիայի ժխտողականության արշավին:
Պարբերականն անդրադարձել է նաև Քարդաշյանների և Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը, ինչպես նաև Քանյե Ուեստի գիշերային համերգին՝ հավելելով, որ մեգաաստղը Հայաստանում ստացավ «Մեր ազգի փեսա» կոչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին