New York Daily News-ը` Հայոց ցեղասպանության մասին. «Չարիքի իրական անունը»
«Մեկ դար առաջ` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Օսմանյան կայսրությունում թուրքերը սպանեցին 1.5 մլն հայերի, մի կոտորած, որի պատմական մասշտաբները հակադարձ համեմատական են նրան, թե ինչքան քիչ է ճանաչված այդ սարսափը»,-գրում է New York Daily News պարբերականը:
Թերթը նշում է, որ «կիրակի Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապը հաստատակամորեն շտկեց կշեռքները` զանգվածային սպանությունները բնութագրելով «որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հիշեցրեց մարդկության դեմ հանցագործությունը, որին հաջորդեցին Հիտլերի և Ստալինի զանգվածային բնաջնջումները:
«Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»,-ասել է պապը` առաջացնելով ժամանակակից Թուրքիայի հանրապետության զայրույթը, որի կառավարությունը երկար ժամանակ է պնդում է, որ իր նախնիները զբաղված էին ոչ թե ցեղասպանությամբ, այլ ծանր կռիվներով:
Սակայն զեկույցներն այլ բան են ասում: Նախքան ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին ստեղծեց «ցեղասպանություն» բառը, Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915 թվականին Պետքարտուղարությանը փոխանցեց, որ օսմանցիները ներգրավված են «ցեղի բնաջնջման արշավում»:
Ավելի ուշ նա գրել է. «Երբ Թուրքիայի իշխանությունները տարհանումների հրաման տվեցին, նրանք մահվան էին ուղարկում մի ամբողջ ժողովրդի: Նրանք դա լավ հասկանում էին, և ինձ հետ զրույցներում ջանք էին գործադրում փաստերը հերքելու համար»:
2001 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը ցեղասպանություն բառն օգտագործեց 100 տարի առաջ հայերի կոտորածը բնութագրելու համար: Այսօր, նկարագրելով քրիստոնյաների ներկայիս կոտորածը, Ֆրանցիսկոսը օգտագործեց իր անվախ բարոյական ձայնը` ասելով այն, ինչ եղել էր: Փառք Աստծո, որ նա ասաց»,-եզրափակել է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը